Saturday, February 19, 2011

«Առավոտ». «Armenian Power»-ի ետեւում Հայաստանի հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ են

Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանն «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Կալիֆոռնիայում վնասազերծված «Armenian Power» ավազակախմբին` ասել է. «Նույնիսկ ամերիկյան հատուկ ծառայություններն են նշում, թե այդ խմբի ղեկավարները նրանք են, ովքեր ԱՄՆ են ժամանել 1980-90-ականներին: Նրանք բոլորը բարձրագույն կրթություն ունեն եւ շատ պատրաստված մարդիկ են, որոնք այնպիսի~ բաներ են հորինել, այնպիսի~ մեքենայություններ են արել, որ ահավոր մեծ արձագանք կա»: Նաեւ հավելեց. «Նրանց ետեւում կանգնած են մարդիկ, ովքեր Հայաստանի հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ են: Այդ խմբերին նրանք են ղեկավարում»:

No comments: