Saturday, February 19, 2011

«Հայկական ժամանակ». Մի քանի օրից Երեւան ժամանող ամերիկացի պաշտոնյայի թղթապանակում ԼՂ հարցն է լինելու

Օրաթերթի տեղեկություններով, փետրվարի 24-25-ը Հայաստան է այցելելու ԱՍՆ պետքարուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգի գլխավորած պատվիրակությունը։
«Բնականաբար, այցի հիմնական թեման լինելու է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը։ Ջեյմս Սթայնբերգը անցած տարվա ընթացքում արդեն իսկ երկու անգամ ԼՂՀ խնդրի հետ կապված հանդիպել է ՀՀ իշխանությունների հետ։ Այս հանդիպումը կարևորվում է նրանով, որ այն նախորդելու է մարտի 5-ին Սոչիում կայանալիք Դմիտրի Մեդվեդև, Սերժ Սարգսյան և Իլհամ Ալիև եռակողմ հանդիպմանը։ ՌԴ-ում կազմակերպվող եռակողմ հանդիպումները ընդունված է համարել ռուսական կողմի նախաձեռնությամբ ԼՂՀ խնդրի կարգավորմանն ուղղված պրոֆիլակտիկ գործընթաց։ Այս եռակողմի նախօրյակին Ջեյմս Սթայնբերգի՝ Հայաստան կատարելիք այցը վկայում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն այս անգամ որոշել են կտրուկ բարձրացնել այդ ֆորմատի նշանակությունը»,- գրում է թերթը։

No comments: