Ըստ այդ կայքի` Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսիի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնից ռազմական օգնություն է խնդրել:
«Մենք ռեալ օգնություն և շահ ենք ցանկանում տեսնել: Մենք ցանկանում ենք պաշտպանվել հնարավոր հարձակումներից: Ադրբեջանը չի վստահում Ռուսաստանից ձեռք բերվելիք զենքերին, քանի որ նրանք գտնվում են «էլեկտրոնային հսկողության» տակ: Մեզ Իրանի և Ռուսաստանի հսկողության տակ չգտնվող զենքեր են պետք»,- ԱՄՆ դեսպանին ասել է Ալիևը:
Անվտանգության հարցերով փորձագետ Սուլհեդդին Աքբարի կարծիքով, եթե կայքի գրածները համապատասխանում են իրականությանը, ապա դա խոսում է Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական քաղաքականության միջև լուրջ հակասությունների մասին: Նշելով, որ նման քաղաքականությունը չի համապատասխանում Ադրբեջանի պետական շահերին, Ս. Աքբարը հայտնել է, որ ժամանակին պաշտոնական Բաքուն մերժել է ԱՄՆ անվտանգության վահանի տակ մտնելու հետ կապված առաջարկը:
«2007 թ-ին Ալիևին հղած նամակում ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը նույնիսկ հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ադրբեջանի ռազմական անվտանգությունն ապահովող համաձայնագիր ստորագրել: Բայց մինչ օրս նման համաձայնագիր չի ստորագրվել: Հակառակը, զարգացումներ չեն նկատվում նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ: Իսկ դա ցույց է տալիս, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում բավականաչափ ելումուտային պահեր կան»,- ասել է ադրբեջանցի փորձագետը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment