Friday, May 6, 2011

Սերժ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի օդանավակայան

Tert.am. 6-5-2011- Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 6-ին Ստեփանակերտ է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Նախագահներն այցելել են օդանավակայանի համալիր և ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

No comments: