Wednesday, July 27, 2011

3D ֆիլմերի դիտումը վնասակար է առողջությանը

News.am. 27-6-2011- Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները եկել են եզրահագման, որ վերջին ժամանակներս մեծ տարածում գտած 3D ֆիլմերի դիտումը վնասակար է առողջությանը։
Համաձայն Journal of Vision ամսագրում տպագրած նրանց հետազոտությունների՝ 3D ֆիլմերի դիտումը կարող է ոչ միայն սրտխառնոց եւ գլխապտույտ առաջացնել, այլ նաեւ հանգեցնել աչքերի ուժեղ հոգնածության, վզի եւ մեջքի ցավերի, հայտնում է «Վեստին»։
24 կամավորներ նման ձեւաչափով ֆիլմ դիտելուց անմիջապես հետո հայտնել են լարվածության եւ հոգնածության, ինչպես նաեւ տեսողության հստակության վատացման մասին։
Գիտնականները զգուշացնում են, որ 3D ֆիլմերի դիտումներով չափից դուրս տարվելը բերում է «գերդոզավորման» եւ օրվա մեջ մի քանի ժամից ավելի նման ֆիլմեր խորհուրդ չի տրվում նայել։

No comments: