Ամերիկացի ու ավստրալացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ աղի անբավարարության դեպքում ակտիվանում են նույնպիսի գենետիկ ու նևրոլոգիական մեխանիզմներ, ինչպիսին՝ նիկոտինային, հերոինային կամ կոկայինային կախվածության դեպքում այդ նյութերի անբավարարության ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը:
Մասնագետները ենթադրում են, որ պատճառը օրգանիզմի «հին բնազդն է», որն արտացոլում է մարդու օրգանիզմի համար աղի կարևորությունը: Նրանք նաև պարզել են, որ աղի՝ օրգանիզմ մուտք գործելու վերաբերյալ ազդակը գլխուղեղ է հասնում ավելի արագ, քան աղեստամոքսային համակարգում այդ նյութի ներծծումն ու արյան կազմում հայտնվելը: Այս բացահայտումը գիտնականները համարում են «մարդու գոյատևման էվոլյուցիոն կարևոր մեխանիզմ», քանի որ, ըստ նրանց, այն մարդուն ավելի քիչ խոցելի է դարձնում գիշատիչ կենդանիների համար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment