Wednesday, July 13, 2011

Նոր ատոմակայանի կառուցումը` տարբեր երկրների հետաքրքրվածության առարկա

Panorama.am. 13-7-2011- Հայաստանում աշնանը կանցկացվի համաժողով, որի ընթացքում կներկայացվի հանրապետությունում նոր կառուցվող ատոմակայանի ծրագիրը, այդ թվում ` ատոմակայանի կառուցվածքը, տեխնիկատնտեսական աշխատանքների արդյունքները և այլն: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքերով, համաժողովին հրավիրվելու են համապատասխան ընկերություններ` մասնակցություն ունենալու նոր ատոմակայանի կառուցմանը: Ա.Մովսիսյանը հայտնեց, որ այս պահին նոր ատոմակայանի կառուցմանը մասնակցելու ցանկություն է հայտնել ռուսական մի ընկերություն. այլ երկրներից նույնպես հետաքրքրվածություն կա:
Նախարարը նշեց նաև, որ համաժողովը նախատեսվում էր անցկացնել այս տարվա ապրիլին, սակայն, Ճապոնիայի դեպքերով պայմանավորված, այն հետաձգվեց:
Նշվեց նաև, որ նոր ատոմակայանի տեխնիկատնտեսական աշխատանքներն արդեն ավարտվել են, պլանով նախատեսված աշխատանքները շարունակվում են և գործընթացը կանգ չի առել:

No comments: