Wednesday, July 13, 2011

ԵԱՀԿ գործող նախագահը աջակցություն է հայտնել ՄԽ համանախագահների ջանքերին` բանակցություններում ճեղքում գրանցելու հարցում

News.am. 13-7-2011- ԵԱՀԿ գործող նախագահ. Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հուլիսի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ Իգոր Պոպովի, նաեւ իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
Աժուբալիսը աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` բանակցություններում ճեղքում գրանցելու ուղղությամբ եւ կոչ է արել քաղաքացիական հանրությանը ներգրավել կողմերի միջեւ վստահության ստեղծման հարցում: «Դա իր ներդրումը կբերի հակամարտության կարգավորման գործում եւ կնպաստի հասարակությունների միջեւ վստահության ամրանդմանը»,- ասել է նա:
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է հունիսի 24-ին Կազանում:

No comments: