Tuesday, July 12, 2011

Հայաստանի արտաքին պարտքի մեծ մասը պետությունը չի մարելու

Tert.am. 12-7-2011- Հայաստանի արտաքին պարտքը որպես այդպիսին իր մեջ վտանգներ չի պարունակում։ Այս մասին «Գոլոս Արմենիի» թերթին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ «Իհարկե, երկիրը պետք է ի վիճակի լինի վճարել պարտքերը։ Բայց, օրինակ, որոշ եվրոպական երկրներում արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ն, իսկ երբեմն կազմում է ՀՆԱ-ի 160%-ը»,-ասել է նախագահը։
Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանի արտաքին պարտքի զգալի մասը պետությունը չի մարելու: Որպես օրինակ նա նշել է, որ Հայաստանը Երևանի ջէկի շոգեգազային համակցված ցիկլով աշխատող նոր էներգաբլոկի համար ներգրավել էր ճապոնական վարկ։ «Ջէկ-ի սակագնում ներառված են վարկի մարման տոկոսները։ Արդյունքում մենք ունեն էժան էլեկտրաէներգիա և դրա հետ մեկտեղ վերադարձնում ենք վարկը»,-ասել է նախագահը։
Նախագահը նաև ասել է, որ կարելի էր կանխատեսել, որ 2010-2011թթ Հայաստանում կլինի գների աճ, քանի որ տնտեսությունը չի աճում, իսկ կենսաթոշակները, սոցիալական նպաստները ավելանում են, սոցիալական ծրագրերը չեն կրճատվում։
«Համեմատության համար պետք է ուսումնասիրել Արևելյան Եվրոպայի որոշ երկրների իրավիճակը, որտեղ աշխատավարձերը, կենսաթոշակները կրճատվել են երկու անգամ»,- նշել է Սարգսյանը։

No comments: