Tuesday, July 12, 2011

Քաղաքագետ. Ադրբեջանը չի ցանկանում հաշվի առնել այն հանգամանքը, որ Արցախը վաղուց կայացած պետություն է

Կազանի հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց այն պարզ ճշմարտությունը, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի արգելակման գլավոր պատճառը Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարագավորման գործընթացի վերջին զարգացումներին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Քաղաքագետի համոզմամբ, Ադրբեջանի դիրքորոշումը ուղղված է մեկ նպատակի, այն է, «երբեք հաշվի չառնել, որ Արցախում արդեն վաղուց առկա է կայացած մի պետություն»:
Սերգեյ Շաքարյանցի կարծիքով, ադրբեջանական կողմը շարունակում է թյուրամացաբար կարծել, թե բնական ռեսուրսների առկայությունը կնպաստի հակամարտության ադրբեջանամետ լուծման գործընթացին:
«Ադրբեջանում չեն ցանկանում հասկանալ, որ իրենց նավթն ու գազը, խոշոր հաշվով, Արևմուտքում ոչ ոքի պետք չի»,- նշեց Սերգեյ Շաքարյանցը:
Բանախոսը զուգահեռներ անցկացնելով Մերձդնեստրյան հակամարտության հետ, մեջբերեց միջազգային դիտորդների դեռևս 1995թ արտահայտած այն միտքը, թե Մերձդնեստրի հանրապետությունը չի կարող մտնել Մոլդովայի կազմ:
Այս հայտարարությունը, ըստ Սերգեյ Շաքարյանցի, այժմ հնարավորություն է տվել Մերձդնեստրյան իշխանություններին բարձրացնել այն հարցը, թե ինչ փոփոխություններ է կրել իրավիճակը սկսած 1995թ.-ից:
Ըստ Սերգեյ Շաքարյանցի, թե Մերձդնեստրում թե Լեռնային Ղարաբաղում «հակամարտությունների սկզբից սկսած մինչ այժմ ոչինչ չի փոխվել»:
Այս ամենը, ըստ քաղաքագետի, թույլ է տալիս հանգել այն եզրակացության, թե «երբևիցէ չի կարող քննարկվել ԼՂՀ-ի՝ Ադրբեջանի կազմում ներգրավվելու հարցը»:
Անդրադանալով խաղաղ կարգավորման գործընթացին ԼՂՀ լիիրավ մասնակցության հավանականության խնդրին, Սերգեյ Շաքարյանցը շեշտեց, որ մոտալուտ ապագայում սպասել դեպքերի նման զարգացում «իրատեսական չէ»:
Բանախոսը հատուկ ընդգծեց այն միտքը, թե կարգավորման գործընթացին ԼՂՀ լիիրավ մասնակցության վերականգնում իր հերթին կնշանակի «ադրբեջանական դիվանագիտության վերջնական պարտություն»:
Աղբյուր` Panorama.am

No comments: