Thursday, July 21, 2011

Դավութօղլուն ժամկետ չի նշել

«Լրագիր» 21-7-2011- Այս երկուշաբթի` հուլիսի 18-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հանդիպել է Հայաստանից ժամանած գործարար եւ ոչ կառավարական շրջանակների հինգ ներկայացուցիչների հետ եւ քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը:
Ինչպես հանդիպումից հետո Արթուր Ղազարյանը` Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը ասել է Հյուրիյեթին, Թուրքիայի արտգործնախարարը վստահ է, որ սահմանը վաղ թե ուշ բացվելու է, եւ մենք կկարողանանք վերադառնալ Թուրքիա եւ այցելել մեր պատմական վայրերը:
Հայաստանից ներկա էին նաեւ Եվրասիա համագործակցության հիմնադրամից Միքայել Հովհաննիսյանը, Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտից Աղավնի Կարախանյանը, Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնից քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրանք թուրք նախարարին հարցրել են,թե երբ կվերսկսվի գործընթացը: Նախարարը կոնկրետ ժամկետ չի նշել, սակայն վստահեցրել է, որ թուրքական կողմը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու է այդ նպատակով:
Հյուրրիյեթի թղթակցի հետ զրույցում հայերը նշել են, որ տպավորված են նախարարությունում տեղի ունեցած բաց եւ անկեղծ քննարկումներից: Կիրակոսյանին զարմացրել է այն, թե նախարարը որքան ժամանակ տրամադրեց իրենց, ինչպես նաեւ այն, որ արտգործնախարարը շատ բարյացակամ էր:
Հանդիպմանը քննարկվել է նաեւ 15 թվականի իրադարձությունները: Թուրքիա այցելած հայերի խումբը նշել է, որ Թուրքիայում այս իրադարձությունների վերաբերյալ ավելի իրազեկ եւ գիտակից են հիմա, քան երկու տարի առաջ, տեղեկացնում է Հյուրիյեթը:

No comments: