Thursday, July 21, 2011

Թուղթ ստորագրելով չի կարող Ղարաբաղը մտնել Ադրբեջանի կազմի մեջ

«Առավոտի» հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին` ասել է. «Այս տարիներին ես հանդիպումներ եմ ունենում տարբեր միջազգային կառույցների ղեկավարների, արտասահմանյան դիվանագետների հետ, եւ, անկախ նրանից, թե իրենք ինչ են ասում բեմերից եւ հայտարարություններում, շատ լավ գիտեն եւ հասկանում են, որ գրչի հարվածով , թուղթ ստորագրելով չի կարող Ղարաբաղը մտնել Ադրբեջանի կազմի մեջ, որովհետեւ փոխվել է բոլորի գիտակցությունը` որ այդպիսի բան չի կարող: Եվ լուծումները փնտրվում են ուրիշ դաշտում»:

No comments: