Wednesday, July 13, 2011

Իրանցի զինվորական. «Ամերիկյան ռազմակայանները գտնվում են Իրանի ԶՈւ նշանառության տիրույթում»

Panorama.am. 13-7-2011- «Իրանի ԶՈւ գերագույն հրամանատարության հրամանի դեպքում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրետանային համալիրը պատրաստ կանգնած կլինի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանների առջև, որոնք գտնվում են ԻՀՊԿ ցամաքային ուժերի նշանառության տիրույթում»:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալ Աբուլղասեմ Ֆորութանը:
«Եթե քարոզչական և հոգեբանական դաշտում որևէ սպառնալիք լինի, մենք թշնամու պատասխանը կտանք, իսկ եթե սպառնալիքները տեղափոխվեն գործնական դաշտ, ապա ԻՀՊԿ-ն այնքան կարողություն ունի, որ ինչպես իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Իրաքին հարվածեց, նույն ճագատագրին կարժանացնի նաև ԱՄՆ-ին: Եթե այն ժամանակ մենք զենքի և զինամթերքի պակաս ունեինք, ապա ներկայում Իրանը նույնիսկ զենք է արտահանում»,-նշել է իրանցի բարձրաստիճան զինվորականը:
Հիշեցնենք, որ օրերս ԻՀՊԿ կողմից անցկացրած զորավարժության շրջանակներում ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն հայտարարեց, թե Ամերիկան հոգ է տարել Իրանի նկատմամբ և իր ռազմակայանները տեղակայել է Իրանից ընդամենը 600-700 կմ հեռավորության վրա, և 2000 կմ հեռահարություն ունեցող իրանական հրթիռները կարող են հարվածել ամերիկյան բոլոր նշանակետերին:

No comments: