Ըստ Ղուկասյանի՝ Մինսկի խումբը կարգավորման միակ ֆորմատը չէ: «Ղարաբաղի իրավական կարգավիճակի հարցը մարդու իրավունքներին վերաբերող հարց է, և ԵԱՀԿ պետություններն ունեն կոլեկտիվ պարտավորություն այդ իրավունքները հարգելու համար, այսինքն՝ ԼՂ կարգավիճակը կարող է ճանաչվել առանց Ադրբեջանի համաձայնության՝ մեկ այլ ֆորմատում»,- ասաց համագումարի իրավական խորհրդատուն: Ըստ նրա՝ միջազգային իրավունքը առնվազն վեց տարբեր ֆորմատներ է նախատեսում նման հակամարտությունները կարգավորելու համար:
Անդրեաս Ղուկասյանն այն համոզմանն է, որ խնդրի կարգավորման համար պետք է ուղիղ բանակցություններ վարեն Հայաստանն ու Ադրբեջանը միայն իրենց վերաբերող հարցերը քննարկելու համար, իսկ կոնկրետ Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին վերաբերող հարցերը պետք է ուղիղ քննարկեն երկու կողմերը: Ղուկասյանի խոսքով՝ ԼՂ-ն պետք է հանդես գա որպես առանձին սուբյեկտ, ինքը կազմի խմբեր, իրեն հետաքրքրող հարցերի համար դիմի համապատասխան մարմիններ: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, իրավական խորհրդատուն նշեց. «Միակ բանը, որը պետք է անի ԵԱՀԿ-ն, այն է, որ ԵԱՀԿ-ն ընդունի, որ իր մոտեցումները ի սկզբանե եղել են սխալ»: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունն այս 20 տարիներին հետապնդել է միայն մեկ նպատակ՝ «ֆաշիստական Ադրբեջանի Հանրապետությունը լեգալացնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում»:
«Այս գործընթացը մեզ տանում է միայն տապալման»,- ասաց Անդրեաս Ղուկասյանն՝ ավելացնելով, որ ԼՂ հակամարտությունը չի ազդում Ադրբեջանի զարգացման վրա, իսկ հայկական կողմը լիովին կախված է հակամարտության կարգավորումից:
«Այսօր, երբ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը բոլոր մասնակիցների համար բյուրեղի նման հստակ է, տարածաշրջանի ճակատագիրը կախված է Հայաստանի, ԼՂՀ և Մինսկի խմբի համանախագահ երկրների քաղաքական կամքից: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, պատերազմի ճանապարհն է, սակայն դեռ հնարավորություն կա կանգ առնել ու գտնել խաղաղության տանող ճանապարհը»,- ասվում է համագումարի՝ լրագրողներին բաժանված հայտարարությունում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment