Tert.am. 20-7-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Թուրքիայի տնտեսական հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) հրավերով Թուրքիայում գտնվող հայաստանյան 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։Ինչպես գրում է թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը, հանդիպմանը Դավութօղլուն մտերմիկ զրույց է ունեցել ՀԿ–ների ներկայացուցիչների հետ։
Ընդգծելով, որ հայերի և թուրքերի միջև գոյություն ունեն պատմական կապեր, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. «Իմ գյուղը գտնվում էր Քոնիայի մերձակայքում՝ Թորոսլարում։ Այնտեղ դռների վրա զարդաքանդակներ անողը հայ վարպետ էր։ Այնտեղ ապրում էր նաև մի հայ ընտանիք։ Իմ մտերմության զգացումը բխում է մանկությունից»:
Ներկաներից մեկն ասել է, որ իր ընտանիքն Էրզրումից գաղթել է օսմանյան ժամանակաշրջանում, ինչին ի պատասխան Դավութօղլուն նշել է, թե առկա բոլոր խնդիրները լուծվելու են։
«Վստահ եմ՝ բոլոր այս խնդիրները մոտ ժամանակներս լուծվելու են։ Ներկա պահին գոյություն ունի փակուղի, որը, սակայն, չի շարունակվելու։ Համբերատար լինենք։ Դուք կարողանալու եք ձեր ընտանիքի հետ գալ և շրջել Էրզրումում, նույնիսկ ցանկության դեպքում կարողանալու եք տուն գնել։ Մեր հարաբերությունները կարգավորվելու են»,– ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment