Thursday, August 11, 2011

ԱՄՆ-ը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղը Տրապիզոնո՞վ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի այցը Թուրքիա նոր հեռանկարային քարտեզ է գծել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի համար, որը կապված կլինի ոչ միայն հակամարտության գոտի միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավմամբ, այլ նաեւ հակամարտող կողմերին հեռահաղորդակցային եւ տարածքային փոխհատուցմամբ: Այս մասին, ըստ Ռեգնում գործակալության, նրան հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Ըստ նրա, թուրք իշխանությունների հետ խորհրդակցության ժամանակ Քլինտոնը հիշեցրել է, որ «մենք (ԱՄՆ-ը եւ Թուրքիան) պարտք ենք Հայաստանին այն, ինչ նրան խոստացել է դեռ Վուդրո Վիլսոնը», այսինքն Վիլսոնի առաջարկած, բայց այդպես էլ ուժի մեջ չմտած Սեւրի պայմանագրով նախատեսված Հայաստանի ելքը դեպի ծով Տրապիզոնի նավահանգստով:
Նշելով, որ խոսքը, ըստ ամենայնի, Հայաստանին միջանցք տրամադրելու մասին է` ցյուրիխյան արձանագրությունների վավերացումից եւ հայ-թուրքական սահմանի բացումից հետո, աղբյուրը հավելել է, որ Ադրբեջանին փոխհատուցման ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզաի գլխավորությամբ, տանում է «Մեծ Ադրբեջանի» ստեղծմանը:
Աղբյուրը` «Նոյան Տապան»

No comments: