HayNews.am. 11-8-2011- Թուրքիան հերթական անգամ բարձր հորիզոնականներ է զբաղեցրել կրոնի ազատությունը սահմանափակող պետությունների շարքում: Այսպես, ԱՄՆ-ում գրծող Pew հետազոտական կենտրոնը Թուրքիային ներառել է կրոնական տեսանկյունից խիստ անհանդուրժող 33 երկրների շարքում, որը պայմանականորեն ստացել է «բարձր» անվանունը:Pew-ի անցկացրած ուսումնասիրությունը ներառել է 198 երկիր, որոնք դասակարգվել են ըստ կրոնական ազատության «չափափաբաժնի»:
Թուրքիան, մասնավորապես, կրոնական անհանդուրժողականության մակարդակով իր խմբի 33 երկրի մեջ զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Թուրքիայի հետ միևնույն խմբում են նաև Պակիստանը, Լիբիան, Աֆղանստանը, Սիրիան և այլ երկրներ:
Կրոնական տեսանկյունից ամենաանհանդուրժող երկիր է ճանաչվել Իրաքը, որ տեղ է գտել «գերբարձր» ցուցակում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment