«Panorama.am», 11.08.11: Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Հասան Փիրուզաբադիի հայտարարությունը, թե «Ժողովրդի զարթոնքը հնարավոր չէ ճնշել: Որոշ հարևան իսլամական երկրներ, որոնց հետ մենք պահպանում ենք բարի դրացիական հարաբերությունենր, շարունակում են արհամարհել մեր բարեկամությունը և ազատություն են տալիս սիոնիստական վարչակարգին` թույլ տալով վերջինիս միջամտել իրենց երկրի ներքին գործերին: Նրանք ոտնահարում են Իսլամի օրենքները: Բայց Ադրբեջանի ժողովրդի երակներում հոսում է նաև իրանական արյուն և նրանց սրտում ապրում է իսլամի նկատմամբ անկոտրում սերը» անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում:
Հայտարարությանը պաշտոնապես արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Ադրբեջանի Հանրապետության քաղաքականությունը հիմնվում է այլ ինքնիշխան պետությունների ներքին գործերին չխառնվելու սկզբունքի վրա, և զուգահեռաբար, մենք թույլ չենք տա այլ պետությունների` խառնվելու Ադրբեջանի ներքին գործերին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Պոլուխովը: Հաղորդում է «1News.az» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ Փիրուզաբադին հայտարարել էր, թե «Իլհամ Ալիևին դառը ապագա է սպասվում, եթե պատշաճ վերաբերմունք չցուցաբերի իր հայտարարությանը:
Ադրբեջանական կողմն էլ իր հերթին նշել է, թե ադրբեջանցի ժողովրդի երակներում հոսում է թուրքական, այլ ոչ թե իրանական արյուն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment