Tert.am.11-8-2011- Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Նյու Յորքի, Լոնդոնի ու Վարշավայի բորսաներում մի շարք ռազմավարական օբյեկտների բաժնետոմսեր տեղակայել։ Ըստ Взгляд-ի դա կարող է վերաբերվել նաև Ռուսաստանի Հայաստան գազամուղին։
Վրաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին հայտարարել է, որ գազամուղը Գազի և նավթի միջազգային կորպորացիայի մաս է, և համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո կառավարությունը կկարողանա դրա բաժնետոմսերը տեղակայել բորսաներում։ Խոսքը բաժնետոմսերի մոտ 25%-ի մասին է։
Նրա խոսքով այդ նպատակով կառավարությունը ներդրումային ընկերություններ է վարձել։
Թբիլիսին վաճառքի է հանելու նաև այլ պետական ընկերությունների՝ վրացական երկաթուղիների, Էլեկտրոհամակարգի բաժնետոմսերը։
Վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին կառավարության նիստում հայտարարել է, որ դա «զգալի կապիտալ կբերի երկիր»։
Նախկինում Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել գազամուղը։ Իսկ անցած տարվա աշնանը Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը շահագրգռվածություն էր ցուցաբերել գազամուղի գնման հարցում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment