Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման խնդրին, Հեֆերնն ասել է` այն իր աշխատանքային կարեւորագույն խնդիրներից է:
«Այդ սահմանի բացման հարցը իմ աշխատանքային կարեւորագույն խնդիրներից մեկն է, եւ ես հույս ունեմ, որ մի օր կգամ ու գնացքով այստեղի կուղեւորվեմ Կարս», – ասել է դեսպանը:
Ջոն Հեֆերնը արդեն վեց շաբաթ է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի կարգավիճակում է: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այս ընթացքում հասցրե՞լ է ծանոթանալ Հայաստանի տնտեսական վիճակին եւ ինչպե՞ս է գնահատում այն, դեսպանը պատասխանել է. – «Հայաստանը ցամաքային երկիր է, երկու հարեւան երկրների հետ սահմանները փակ են: Դրանց բացման ուղղությամբ մենք աշխատանքներ ենք իրականացնում: Ես նկատել եմ, որ Հայաստանում որոշ ճյուղեր բավականին զարգացում են ապրել, այդպիսի ոլորտներից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, նաեւ կա ներուժ, կան տաղանդաշատ մարդիկ եւ Հայաստանը կարող է իր առաջընթացն ապահովել»:
Գյումրիի սոցիալական վիճակին ծանոթանալու համար դեսպանը հանդիպել էր նաեւ հիմնականում սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Արդյունքում Ջոն Հեֆերնին պարզ էր դարձել, որ այստեղ գերխնդիրը աշխատատեղերն են:
«Այս հարցը այսօր կարեւորում էին բոլոր նրանք, ում հետ հանդիպում ունեցանք: Աշխատատեղերի ստեղծմամբ այս մարզում հնարավորություն կստեղծվի բարելավել ընդհանուր առմամբ առողջապահական ծառայությունները, բնակարանային հարցերը, եւ տնտեսական զարգացումը շատ դրական տեղաշարժերի կհանգեցնի», – ասել է Հեֆերնը:
Ի դեպ, վեց շաբաթվա ընթացքում դեսպան Հեֆերնը նաեւ հայերեն է սովորել: Նա խոստացել է Գյումրի կատարելիք հաջորդ այցի ժամանակ ավելի վարժ հայերենով խոսել:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment