News.am. 29-11-2011- Այսօր` նոյեմբերի 29-ին, սկսվում է Սերժ Սարգսյանի երկօրյա այցը Վրաստան:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հաղորդել էին նախագահի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին զուգահեռ, նախատեսված է նաեւ մի շարք ոլորտներում հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում:
Նոյեմբերի 28-ին Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ դա պատասխան այց է, Միխայիլ Սահակաշվիլիի այցին, որը տեղի է ունեցել 2011-ի սկզբին:
«Այցի շրջանակներում նախատեսված է դիտարկել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարցեր: Նախատեսված է մի շարք իրավական փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մի քանի համաձայնագրեր կստորագրվեն, այդ թվում` սահմանային համագործակցության, ստանդարտացման վերաբերյալ եւ մարզական ոլորտում: Նաեւ նախատեսված է 2 երկրների ԱԳՆ-ների միջեւ համագործակցության արձանագրության ստորագրում», - ասել է Կալանդաձեն: Նա նաեւ նշել է, որ պաշտոնական ձեւաչափի շրջանակներում նախատեսված են մշակութային միջոցառումներ, որոնց կմասնակցի Հայաստանի պատվիրակությունը:
Այցի նախաշեմին «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը բաց նամակով դիմել է Հայաստանի եւ Վրաստանի նախագահներին, որով խնդրել է հանդիպման ընթացքում ուշադրություն դարձնել մի շարք հարցերի, այն է` Վրաստանի հայերի մայրենի լեզվով կրթություն ստանալու հարցը, Հայ առաքելական եկեղեցու գույքը վերադարձնելը, ինչպես նաեւ Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Ջավախահայությունը եւս խնդրանքով դիմել է Հայաստանի նախագահին, որպեսզի նա այցի ընթացքում բարձրացնի Վահագն Չախալյանի արդարացման եւ ազատման հարցը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment