Wednesday, January 11, 2012

Հայհոյող թութակը էթիկետի դասընթացներ կանցնի

Panorama.am. 10-1-2012- Բոլորովին վերջերս Բիրմինգեմի էկզոտիկ կենդանիների կենտրոնում բնակություն է հաստատել մի թութակ, որը, սակայն, արդեն իսկ հասցրել է այցելուների ու աշխատակազմի ուշադրության կենտրոնում հայտնվել: Խնդիրը նրանում է, որ թութակը հայհոյում է ու կոպիտ բառակապակցություններ արտաբերում, ինչի հետևանքով էլ որոշում է կայացվել գունազարդ հայհոյախոսին ուղարկել հատուկ դասընթացների: The Daily Mail-ի հաղորդմամբ, թութակը` Միսթր Թին, Կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, ինչ նրանից հրաժարվել են տերերը: Նոր միջավայրում նա պետք է մասնակցեր հատուկ երեխաների համար մշակված ուսուցողական ծրագրի, որը միտված է ծանոթացնել կենդանիներին ու դրանով իսկ ապահովել շրջակա միջավայրի լավ իմացությունը: Սակայն, քանի որ նրա նախկին տերերը նրան հայհոյանքներ էին սովորեցրել, ծրագրին Միսթր Թիի մասնակցությունը հետաձգվել է: Կենտրոնի տնօրենի վստահեցմամբ` թութակը նախ պետք է ծանոթանա ավելի բարեկիրթ իր ցեղակիցների հետ, որից հետո միայն կթույլատրվի նրա անմիջական շփումը երեխաների հետ: Իսկ թե, որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Միսթր Թին մոռանա անցյալը` հայտնի չէ:

No comments: