Tert.am. 26-1-2012- Հրապարակվել է «Լրագրողներ առանց սահմանների» (ԼԱՍ, Reporters Without Borders) միջազգային հեղինակավոր կազմակերպության Մամուլի ազատության ինդեքս 2011/12-ը: «Այս տարվա վարկանշային աղյուսակում շատ փոփոխություններ կան, փոփոխություններ, որոնք արտացոլում են տարին, որն անասելի հարուստ էր իրադարձություններով, մասնավորապես` Արաբական աշխարհում», - նշվում է կազմակերպության 10-րդ ամենամյա հրապարակման առիթով տարածված զեկույցի մեջ: Զեկույցում ասվում է նաև, որ շատ մեդիամիջոցներ թանկ վճարեցին «ազատ շնչելու» և ընդդիմադիր վարքագիծ դրսևորելու համար։ Լրատվության և տեղեկատվության տարածման վերահսկողությունը շարունակեց կախվածության մեջ պահել շատ կառավարությունների և իսկական գոյապահպանության հարց դառնալ բռնապետական և ռեպրեսիվ ռեժիմների համար։ Մյուս կարևոր միտումը, ըստ զեկույցի, «ցանցաբնակների» (անգլ.՝ netizen - net և citizen բառերից) առաջատար դերակատարությունն է լրատվության ստեղծման և տարածման գործում։
Այնուհետև ԼԱՍ-ի գնահատականը այսպիսինն է. «Ուժային ներգործում ասվածը 2011-ի տարվա բառն է: Տեղեկատվության ազատությունը երբեք այսքան սերտ չի ասոցացվել ժողովրդավարության հետ: Լրագրողները իրենց հաղորդումների միջոցով երբեք ազատության թշնամիներին այսքան չէին զայրացրել»: Անկախ դրանից, վիճակն անփոփոխ է մնացել Էրիթրեայում, Թուրքմենստանում և Հյուսիսային Կորեայում: Այս եռյակը, ինչպես և անցած տարի, եզրափակում է վարկանշային աղյուսակը:
Այս տարվա ռեյթինգը ևս գլխավորել է երկրների այն եռյակը, որն առաջատար է եղել անցած անգամ. դրանք են Ֆինլանդիան, Նորվեգիան և Նիդերլանդները:
Այլ երկրներից Ուգանդայի և Բելառուսի պես երկրները էլ ավելի ռեպրեսիվ են դարձել մամուլի հետ շփումներում: Արաբական երկրներից Սիրիան (176), Բահրեյնը (173) և Եմենը (171) գրանցել են այս ռեյթինգում երբևէ ունեցած իրենց ամենավատ ցուցանիշը: Փոխարենը Թունիսը 30 կետով բարելավել է իր ցուցանիշը` դառնալով 134-րդը:
Ռեյթինգի անակնկալներից է այն, որ առաջատար 20-յակում են հայտնվել 2 այնպիսի աֆրիկյան երկրներ, ինչպիսիք են Կապե Վերդեն և Նամիբիան:
Նորաստեղծ Հարավային Սուդանի 111-րդ տեղը ռեյթինգում ԼԱՍ-ը պատվաբեր է համարում բազմաթիվ մարտահրավերներով նորագույն երկրի համար:
Լատինական Ամերիկայում ամենամեծ անկում է արձանագրվում Բրազիլիայում (զիջել է 41 կետով` դառնալով 99-րդը), իսկ Աֆրիկայում` Ջիբուտիում (զիջել է 49 կետով` դառնալով 159-րդը): Աֆրիկայում է արձանագրվել նաև ամենամեծ առաջխաղացումը. Նիգերը 29-րդ երկիրն է մամուլի ազատության ցուցանիշով, ցուցանիշ, որը բարելավվել է միանգամից 75 կետով:
Անդրադառնալով եվրոպական երկրներին` ԼԱՍ-ը արդյունքների բարելավում է նկատում Ֆրանսիայի` (44-ից 38-րդ տեղ), Իսպանիայի (39) և Ռումինիայի (47) դեպքում:
Թուրքիային բնորոշելով որպես «ինքն իրեն տարածաշրջանային մոդել դրսևորող»` ԼԱՍ-ն արձանագրում է անկում 10 կետով և այդ երկրին հատկացնում 148-րդ տեղը:
Որոշ երկրներ այս ռեյթինգում ներկայացված են որպես մամուլի հանդեպ բռնության ձևավորևված մշակույթ ունեցող երկրներ: Դրանցից են Մեքսիկան (149), Հոնդուրասը (135), Պակիստանը (151), Սոմալին (164) և Իրանը` իր 175-րդ տեղով: Վերջինիս մասին ԼԱՍ-ը գրում է, թե ռեժիմը գոյատևում է ԶԼՄ-ներին հալածելով:
Հայաստանը մամուլի ազատությամբ 77-րդն է վարկանշային աղյուսակի 179 երկրների շարքում: Մեկ տարվա ընթացքում մեր երկիրը բարելավվել է իր դիրքերը 24 կետով. 2010-ի վարկանշային աղյուսակում Հայաստանը 101-րդն էր 178 երկրների շարքում։ Ի դեպ, 2011/12-ի ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ և իր հարևան մյուս պետությունների շարքում զիջում է միայն Մոլդովային (53-րդ տեղ)։ Մեր հարևաններից Վրաստանը գտնվում է 104-րդ տեղում (2010-ին՝ 100-րդն էր), Թուրքիան՝ 148-րդ տեղում (2010-ին՝ 138-րդն էր), Ադրբեջանը՝ 162-րդ տեղում (2010-ին 152-րդն էր) և Իրանը՝ 175-րդ տեղում (2010-ին ևս նույն տեղում էր)։ ԱՊՀ տարածքում ամենամեծ առաջընթացը գրանցել է Ղրղզստանը՝ 159-րդ տեղից բարձրանալով՝ 108-րդ տեղ (աճ 41 տեղով)։
ԼԱՍ-ը նշում է, որ հայկական ԶԼՄ-ներում վիճակը կայունացել է 2008-ից հետո, սակայն դատական գործերն ու հետապնդումները շարունակում են միջամտության էական գործոն հանդիսանալ անկախ լրատվամիջոցների դեպքում: Որոշ թեմաների անդրադառնալը էլի զգայուն է, այդ թվում` ընդդիմության ցույցերը, Ղարաբաղյան խնդիրը:
Ուսումնասիրությունը դիպուկ նշում է, որ լրագրողների ֆիզիկական հալածանքներն ավելի քիչ են պատահում, իսկ ԶԼՄ-ները վերահսկվում եմ լիցենզիավորում և հավատարմագրում սահմանելով:
Այնպիսի ընդդիմադիր լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Հայկական ժամանակը» և «Հրապարակը», «Ա1+» հեռուստատեսությունը և «Ազատություն» ռադիոկայանը, որոնք հաճախ հարձակումների թիրախ էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, հիմա մի քիչ ավելի շատ ազատություն են վայելում, գտնում են ուսումնասիրության հեղինակները:
Անկախ և ընդդիմադիր մամուլը գրախոսության ենթարկելու փորձերը շարունակվում են, սակայն ավելի քաղաքակիրթ ձևով, նախևառաջ` դատական ճնշումների տեսքով:
2011-ին դատական գործերի աճը օգնել է ճնշման ենթարկել այն լրագրողներին, ովքեր քննադատում են քաղաքական գործիչներին, զբաղվում են առաջատար մասնավոր սեկտորի ընկերություններով կամ անդրադառնում կոռուպցիային:
Պահանջվող փոխհատուցումները հաճախ չեն համապատասխանում ներկայացված վնասի չափերին և հաճախ սպառնում են թիրախ դարձված թերթի ֆինանսական գոյությանը: Դատական գործերի մեծ մասը նախաձեռնում են քաղաքական գործիչները, որոնք ձգտում են պահպանել իրենց իմիջը: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքը հաճախակի են հանդես գալիս որպես հայցվոր, նկատում է ԼԱՍ-ը:
Լրագրողների հանդեպ հարգանքի ձևավորման ուղղությամբ քայլերից ԼԱՍ-ն առանձնացվում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և իրենց խրախուսմամբ 2011-ի մայիսի 1-ին ստեղծված Տեղեկատվական վեճերի խորհուրդի ստեղծումը:
Առանձին նշվում է, որ լրագրողներին մասնագիտական գործունեություն ծավալելու առումով կաշկանդում են Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և սա վերաբերվում է նաև արտասահմանցի լրագրողներին:Thursday, January 26, 2012
Մամուլի ազատությամբ Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Մոլդովային. զեկույց

Առանձին նշվում է, որ լրագրողներին մասնագիտական գործունեություն ծավալելու առումով կաշկանդում են Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և սա վերաբերվում է նաև արտասահմանցի լրագրողներին:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment