Wednesday, January 25, 2012

Ինչ պետք է անի Հայաստանը

Lragir.am կայքում Ֆրանսիայի Սենատի հունվարի 24-ին ընդունած որոշման կապակցությամբ հրապարակվել է հատկանշական հոդված, որում արվում է հետեւյալ հարցադրումը. «Ակնհայտ է, որ Հայաստանից այստեղ պահանջվում է արդիականացման արագ տեմպ, որովհետեւ պետության այն որակը, որ կա այժմ Հայաստանում, որեւէ դեպքում թույլ չի տալիս քիչ թե շատ նշանակալից ֆունկցիոնալ մասնակցություն ունենալ համաշխարհային քաղաքականության մեջ»: Իսկապես դա շատ կարեւոր է, սակայն Հայաստանը պետք է հասկանա խնդիրները ոչ միայն ընդհանուր քաղաքականության պլանում, այլեւ ցեղասպանության միջազգային ճնաչման ուղղությամբ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի իրավունքները պաշտպանելու հարցում: Այս կապակցությամբ, անհրաժեշտ է արմատապես վերանայել անհատներին ուղղված քաղաքական աշխատանքը, այսինքն՝ առանձին քաղաքական գործիչների, քաղաքական կուսակցությունների, ԶԼՄ-ների հետ աշխատանքը: Պետք է հասկանալ, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած օրենքն ուղղված է հենց մարդկանց հետ աշխատանքին, եւ ոչ թե պետությունների ու կառավարությունների: Դրանում է այդ օրենքի ուժը: Միայն այնպիսի պատմական ու քաղաքական ավանդույթներ ունեցող պետությունը, ինչպիսին Ֆրանսիան է, կարող է իրականացնել այդ սկզբունքային ու իրավական քայլը: Եւ որքան էլ այդ որոշումը կապված լինի արտաքին քաղաքական ու աշխարհքաղաքական խնդիրների հետ, միայն ֆրանսիական պետությունը կարող էր նման որոշման պատվանդան դառնալ: Սակայն, ինչ խնդիրներ են կանգնած Հայաստանի առջեւ այս իրավիճակում եւ հեռանկարում: Պետք է հասկանալ, որ ժամանակակից աշխարհում միանշանակ քաղաքական գործընթացները տեղի են ունենում տարբեր ձեւով: Թուրքիան եւ Ադրբեջանը մեծ դժվարությամբ են առաջ տանում սեփական շահերը, այդ թվում Հայստանի եւ Արեւմուտքի երկրների հայերի շահերը ճնշելու եւ վարկաբեկելու հարցում, երկրներ, որոնք համարվում են Թուրքիայի գործընկերներն ու դաշնակիցները եւ շահագրգռված են Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներում: Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերը քիչ թե շատ հաջող են Մեծ Բրիտանիայում, սակայն այստեղ էլ ամեն ինչ չէ, որ հաջողվում է: Սակայն սա այլ խոսակցություն է, եւ այս կապակցությամբ ասելիք կա: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այս երկիրը դարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերն առաջ տանելու ամենաբարենպաստ ասպարեզը, Հայաստանի շահերի մասով: Ռուսաստանյան քաղաքական գործիչներն ու փորձագետները, բառացիորեն, վաճառվում են ոչ թե մեկումեջ, այլ միանգամից, առանց որեւէ հարցերի: Անկասկած է, որ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Եվրոպայի այլ երկրներում առկա են Թուրքիայի շահերի պաշտպանութան դարավոր ավանդույթներ, ինչը ներկայում տարածվում է Ադրբեջանի վրա: Պետք է ասել, որ Արեւմտյան հանրությունը ցուցադրում է Թուրքիայի շրջափակման ու միջազգային մեկուսացման քաղաքականություն, ինչպես նաեւ Ադրբեջանի շահերի անտեսում, սակայն տարօրինակ կլիներ, որ ծախսելով նման ահռելի միջոցներ, Թուրքիան ու Ադրբեջանը ոչնչի չհասնեին: Շատ բաների են հասել, սակայն՝ ոչ ամենագլխավորին, այսինքն՝ միջազգային ու տարածաշրջանային առավել բարձր կարգավիճակի: Երբեւէ, հնարավոր է՝ մոտ ժամանակներս, մենք կհամոզվենք, որ ոչ այլ ոք, քան ԱՄՆ-ն է Հայկական հարցի ակտուալացման գլխավոր նախաձեռնողը: Միաժամանակ, ուժի համաշխարհային կենտրոնների շահերը միանշանակ չեն, եւ այնքան ուղիղ չեն, որքան կարող է թվալ: Հայաստանը չունի եւ չի ունենալու այնքան ռեսուրս, որ դիմակայի Ադրբեջանի քաղաքականությանն ու քարոզչությանը միջպետական հարաբերությունների մակարդակում: Սակայն, ֆրանսիական Սենատում քվեարկությունը ցույց տվեց, որ քաղաքական հարցերի լուծումը կախված է ոչ միայն պետություններից ու կառավարություններից, այլ, մեծ մասով, քաղաքական առանձին շրջանակներից: Այդ պատճառով, ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի իրավունքների պաշտպանության հարցում աշխատանքի առավել արդյունավետ մեթոդը «անհատական» մեթոդն է: Կան առանձին գործիչներին, փորձագետներին ու ԶԼՄ-ներին սեփական խորը մոլորության մեջ համոզելու բազմաթիվ օրինակներ: Այդ աշխատանքը միշտ տարվել է եւ տարվելու է, սակայն եկել է ժամանակը, երբ հայկական պետությունը պետք է ուղղորդի եւ աջակցի այդ աշխատանքին: Հնարավոր է, իմաստ կա նշել այն գործիչներին ու փորձագետներին, որոնք կամ վերանայել են իրենց դիրքորոշումը, կամ ընդմիշտ հրաժարվել հակահայկական գործունեությունից: Ամեն դեպքում, պետք է հասկանալ, որ նման մարդկանց գործունեությունը իրավաչափ չէ: Սակայն, կարելի է ամենայն պատասխանատվությամբ եւ առարկայի իմացությամբ ասել, որ խոշոր, այսպես ասած լեգիտիմ հայկական հասարակական կազմակերպությունները սփյուռքում բացարձակապես չեն զբաղվում այս ուղղությամբ, ընդ որում՝ լիովին գիտակցված, քանի որ, նրանց պատկերացմամբ, դա կարող է վնասել նրանց դիրքերին ու շահերին: Ով պետք է զբաղվի տվյալ գործունեությամբ, եթե ոչ արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ Հայաստանի դիվանագիտական առաքելությունները, ինչպես նաեւ քաղաքական ազդեցիկ կուսակցությունները: Իգոր Մուրադյան

No comments: