Monday, January 23, 2012

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դեմ դատական հայց է ներկայացվել

News.am. 23-1-2012- Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի դեմ «քաղաքական հայտարարություններ անելու» եւ «դատական մարմինների աշխատանքին ազդելու» մեղադրանքով դատական հայց է ներկայացվել։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ 5 թուրք մտավորականներ, որոնց թվում է նաեւ Բասքըն Օրանը, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի կողմից Milliyet-ին տված հարցազրույցի հետ կապված դատական հայց են ներկայացրել՝ մեղադրելով նրան քաղաքական հայտարարությունների եւ այնպիսի որոշումների մասին հայտարարելու, որոնք միայն կարող էին հայտարարել միայն քաղաքական գործիչները։ Թուրք հայտնի մտավորական, հրապարակախոս Բասքըն Օրանը նշել է, թե ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունների համար նրան կարող է սպառնալ 1-5 տարի պատժաչափ՝ քաղաքական բնույթի հայտարարություն անելու համար եւ 2-4 տարի պատժաչափ՝դատական մարմինների աշխատանքին ազդելու համար։ Նշենք, որ 2012-ի հունվարի 5-ին Milliyet-ին տված հարցազրույցում Նեջդեթ Օզելը խոսել էր KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) եւ քրդերենի կարգավիճակի մասին։

No comments: