Monday, January 23, 2012

ԵԽԽՎ նոր նախագահը դեմ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին Tert.am. 23-1-2012- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ Ժան Կլոդ Մինյոնը (հունվարի 23-ին լրացել է այդ պաշտոնում ազգությամբ թուրք Մեվլութ Չավուշօղլուի պաշտնովարման ժամկետը) ասել է, թե ինքը, որպես ֆրանսիացի պատգամավոր, դեմ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։ «Պատմություն գրելը պատգամավորների գործը չէ, դրանով պետք է պատմաբանները զբաղվեն,–ասել է Մինյոնը և հավելել,– Իմ երկիր Ֆրանսիան ընդունել է անցյալում գործած իր որոշ սխալները, ցանկանում եմ, որպեսզի Թուրքիան էլ իր հերթին տարիներ անց մտածի համարժեք դիրքորոշում արտահայտելու մասին»։

No comments: