Tert.am. 25-1-2012- Թուրքական «Հյուրիեթն» անդրադառնալով ցեղասպանության մերժումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի հաստատմանը` այդ առիթով դիտարկման առարկա է դարձրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի արձագանքը:
«Հյուրիեթն» իր ասելիքը մեկնարկում է` արձանագրելով, որ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ծափահարել է Ֆրանսիային:
Այնուհետև մեջբերվում են Նալբանդյանի արտահայտությունները Լատվիա կատարած նրա այցից. «Դա շատ կարևոր մեխանիզմ է մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու առումով: Դա կարևոր քայլ է Ֆրանսիայի կողմից, որը կարող է ոչ միայն ողջունվել, այլև աջակցություն ստանալ Եվրոպայի այլ պետությունների կողմից»:
«Հյուրիեթը»-ի ամենակարևոր մեջբերումը, սակայն, պետք է համարել Նալբանդյանի այն խոսքը, որում ասվում է` Հայոց ցեղասպանությունը արդեն իսկ ճանաչել են 20-ից ավելի երկրներ և միջազգային կառույցներ:
Հայ-թուրքական հարաբերությունների կտրվածքով Նալբանդյանին մեջբերելով` «Հյուրիեթը» հաղորդում է արտգործնախարարի հետևյալ տեսակետը. «Առաջին բանը, որ մենք պետք է անենք, Թուրքիայի հետ մեր ընդհանուր պատմության էջը ոչ թե Հայոց ցեղասպանության մերժումով, այլ դրա ճանաչումով թերթելն է»:
«Հյուրիեթը» ավանդաբար անդրադարձն ավարտում է ցեղասպանության զոհերի թվի վերաբերյալ հայկական և թուրքական տվյալների համադրմամբ` նշելով, որ Թուրքիան ըստ էության ընդունում է կես միլիոն հայի մահ, որը ոչ մի դեպքում ցեղասպանություն չէ: Ուշագրավ է, որ թուրքական հրատարակությունը այդ կորուստի պատճառ է նշում հայերի` ռուսներին սատարելու փաստը:
Հետաքրքրական է նաև, որ Լատվիան, թեկուզ և պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը, բայց և նացիստների և խորհրդային իշխանությունների վարած քաղաքականությունը սեփական ժողովրդի հանդեպ բնութագրում է իբրև մարդկության դեմ գործած հանցագործություն:
Լատվիայի աջակցությունը Հայաստանին «Հյուրիեթը» նշմարում է այդ երկրի արտգործնախարարից արված հետևյալ մեջբերման մեջ. «Մեր շատ բարդ պատմության մեջ միանման պահեր են եղել, և այդ հարցում մենք հասկանում ենք հայ ժողովրդի ցավը», - ասել է Էդգարս Ռինկևիկսը:Thursday, January 26, 2012
Թուրքական «Հյուրիեթն» անդրադարձել է Նալբանդյանի արձագանքին
Tert.am. 25-1-2012- Թուրքական «Հյուրիեթն» անդրադառնալով ցեղասպանության մերժումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի հաստատմանը` այդ առիթով դիտարկման առարկա է դարձրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի արձագանքը:
«Հյուրիեթն» իր ասելիքը մեկնարկում է` արձանագրելով, որ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ծափահարել է Ֆրանսիային:
Այնուհետև մեջբերվում են Նալբանդյանի արտահայտությունները Լատվիա կատարած նրա այցից. «Դա շատ կարևոր մեխանիզմ է մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու առումով: Դա կարևոր քայլ է Ֆրանսիայի կողմից, որը կարող է ոչ միայն ողջունվել, այլև աջակցություն ստանալ Եվրոպայի այլ պետությունների կողմից»:
«Հյուրիեթը»-ի ամենակարևոր մեջբերումը, սակայն, պետք է համարել Նալբանդյանի այն խոսքը, որում ասվում է` Հայոց ցեղասպանությունը արդեն իսկ ճանաչել են 20-ից ավելի երկրներ և միջազգային կառույցներ:
Հայ-թուրքական հարաբերությունների կտրվածքով Նալբանդյանին մեջբերելով` «Հյուրիեթը» հաղորդում է արտգործնախարարի հետևյալ տեսակետը. «Առաջին բանը, որ մենք պետք է անենք, Թուրքիայի հետ մեր ընդհանուր պատմության էջը ոչ թե Հայոց ցեղասպանության մերժումով, այլ դրա ճանաչումով թերթելն է»:
«Հյուրիեթը» ավանդաբար անդրադարձն ավարտում է ցեղասպանության զոհերի թվի վերաբերյալ հայկական և թուրքական տվյալների համադրմամբ` նշելով, որ Թուրքիան ըստ էության ընդունում է կես միլիոն հայի մահ, որը ոչ մի դեպքում ցեղասպանություն չէ: Ուշագրավ է, որ թուրքական հրատարակությունը այդ կորուստի պատճառ է նշում հայերի` ռուսներին սատարելու փաստը:
Հետաքրքրական է նաև, որ Լատվիան, թեկուզ և պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը, բայց և նացիստների և խորհրդային իշխանությունների վարած քաղաքականությունը սեփական ժողովրդի հանդեպ բնութագրում է իբրև մարդկության դեմ գործած հանցագործություն:
Լատվիայի աջակցությունը Հայաստանին «Հյուրիեթը» նշմարում է այդ երկրի արտգործնախարարից արված հետևյալ մեջբերման մեջ. «Մեր շատ բարդ պատմության մեջ միանման պահեր են եղել, և այդ հարցում մենք հասկանում ենք հայ ժողովրդի ցավը», - ասել է Էդգարս Ռինկևիկսը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment