Thursday, January 26, 2012

Թուրքական մամուլ. Ֆրանսիացի սենատորը ցեղասպանության օրենքը բողոքարկելու համար ստորագրահավաք է սկսել

Panorama.am. 25-1-2012- Ֆրանսիացի սենատոր Նատալի Գուլեն թուրքական «Անադոլու»(Anadolu) լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հունվարի 23-ին Ֆրանսիական սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքը բողոքարկելու համար իրենք ստորագրահավաք են սկսել: Ֆրանսիացի սենատորը հայտնել է, որ իրենք մտադիր են վերոնշյալ օրենքը բողոքարկելու համար այն տեղափոխել սահմանադրական դատարան: Ֆրանսիական սահմանադրության համաձայն` խորհրդարանում ընդունված օրենքը սահմանադրական դատարան կարող են տեղափոխել ամենաքիչը 60 պատգամավոր կամ սենատոր` օրենքի ընդունմանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում: Բացի այդ սահմանադրության համաձայն` Սենատի նախագահը և երկրի նախագահը նույնպես իրավունք ունեն օրենքը տեղափոխել սահմանադրական դատարան: Նշենք, որ ըստ աղբյուրի`ընդունված օրինագծին ընդդիմացող անդամների մասնակցությամբ առաջիկա օրերին կապահովվի անհրաժեշտ 60 թիվը, քանի որ օրինակ քվեարկության ժամանակ դեմ էին քվեարկել 86 սենատոր:

No comments: