Tert.am. 25-1-2012- Ոչ ոք կասկած չունի որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կստորագրի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, այս մասին այսօր տեղի ունեցած Մոսկվա-Երևան հեռուստակամուրջի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև` ողջ աշխարհի հայերի համար:
«Հայոց ցեղասպանության ճանաչման գնացքը ընթացքի մեջ է դրվել և այն կանգնացնել արդեն հնարավոր չէ: Այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն այս տարածարջանի այլ նաև Եվրոպայի համար»,- ասաց Իսկանդարյանը:
«Այս հարցը ոչ միայն բարոյական, այլ նաև քաղաքական նշանակության ունի: Ես չեմ կարծում, որ այն ինչ տեղի ունեցավ, փոփոխեց Թուրքիայի դիրքորոշումը Ֆրանսիայի նկատմամբ»,- ավելացրեց քաղագետ Իսկանդարյանը:
Քաղաքական և սոցիալական գիտությունների ինստիտուտի տնօրեն Վադիմ Զախարովը, իր հերթին, նշեց որ պետք է արժանին մատուցել բոլոր այն մարդկանց, ովքեր մեծ դեր ունեցան օրինագծի ընդունման գործում:
Խոսելով Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին, Զախարովն ասաց, որ այլ երկրների խորհրդարանները նույնպես պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին:
«Ժամանակն է որ մյուս երկրների խորհրդարաններն էլ ընդունեն հայոց ցեղասպանությունը»,- ասաց Զախարովը:Thursday, January 26, 2012
Ցեղասպանության ճանաչման գնացքն ընթացքի մեջ է դրվել. քաղաքագետ
Tert.am. 25-1-2012- Ոչ ոք կասկած չունի որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կստորագրի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, այս մասին այսօր տեղի ունեցած Մոսկվա-Երևան հեռուստակամուրջի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև` ողջ աշխարհի հայերի համար:
«Հայոց ցեղասպանության ճանաչման գնացքը ընթացքի մեջ է դրվել և այն կանգնացնել արդեն հնարավոր չէ: Այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն այս տարածարջանի այլ նաև Եվրոպայի համար»,- ասաց Իսկանդարյանը:
«Այս հարցը ոչ միայն բարոյական, այլ նաև քաղաքական նշանակության ունի: Ես չեմ կարծում, որ այն ինչ տեղի ունեցավ, փոփոխեց Թուրքիայի դիրքորոշումը Ֆրանսիայի նկատմամբ»,- ավելացրեց քաղագետ Իսկանդարյանը:
Քաղաքական և սոցիալական գիտությունների ինստիտուտի տնօրեն Վադիմ Զախարովը, իր հերթին, նշեց որ պետք է արժանին մատուցել բոլոր այն մարդկանց, ովքեր մեծ դեր ունեցան օրինագծի ընդունման գործում:
Խոսելով Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին, Զախարովն ասաց, որ այլ երկրների խորհրդարանները նույնպես պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին:
«Ժամանակն է որ մյուս երկրների խորհրդարաններն էլ ընդունեն հայոց ցեղասպանությունը»,- ասաց Զախարովը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment