«Լրագիր» 23-1-2012- «Եթե խոսելու լինենք ապագայի մասին, ապա բացի ավանդական բիզնեսի զարգացումից, որն առանց այդ էլ ներթափանցում է հայ-ռուսական փոխգործակցության ամբողջ դաշտը, անհրաժեշտ է մտածել խոշոր նախագծերի մասին, Սոչիում հունվարի 23-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Դմիտրի Մեդվեդեւը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել եւ ասել, որ դա շատ կարեւոր է Հայաստանի համար:
Ի՞նչ նախագծերի մասին է խոսքը: Հայաստանը կարծես թե մինչ այժմ ներկայացրել է մի քանի այդպիսի նախագիծ: Մասնավորապես, Իրանը Հայաստանին կապող երկաթուղու կառուցումը, Վրաստանից Իրան ավտոմայրուղին, ինչպես նաեւ նոր ատոմակայանի կառուցումը:
Բոլոր այս նախագծերի վերաբերյալ Ռուսաստանն առայժմ ներդրումային հետաքրքրություն չի ցուցաբերել: Բացառություն է թերեւս ՀԱԷԿ-ը, որի հարցում Ռուսաստանը խոստացել է մեկ միլիարդ դոլարի սարքավորում տրամադրել, եթե որեւէ մեկը 4 միլիարդով կանգնեցնի պատերը:
Տեղից չի շարժվում երկաթուղու հարցը, որ պահանջում է խոշոր ներդրումներ: Այլ ներդրողների բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը համաձայնվի ընդունել Ռուսաստանի ներդրումները, այն հետագայում նրան հանձնելու պայմանով: Այդպես է եղել շատ նախագծերի պարագայում, եւ երեւում է Հայաստանն առայժմ չի համաձայնում նման պայմանի:
Կառավարությունը պետք է պարզաբանի, թե ինչ նախագծերով է դիմել Ռուսաստանին եւ ինչ պայմաններով: Կամ էլ հայտարարի, որ այդ ամենն ասվել է որպես գեղեցիկ խոսքեր, աջակցելու համար մեդվեդեւին, որը դեռեւս ՌԴ նախագահն է:Monday, January 23, 2012
Ի՞նչ խոշոր նախագծերի մասին է ակնարկում Մեդվեդեւը
«Լրագիր» 23-1-2012- «Եթե խոսելու լինենք ապագայի մասին, ապա բացի ավանդական բիզնեսի զարգացումից, որն առանց այդ էլ ներթափանցում է հայ-ռուսական փոխգործակցության ամբողջ դաշտը, անհրաժեշտ է մտածել խոշոր նախագծերի մասին, Սոչիում հունվարի 23-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Դմիտրի Մեդվեդեւը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել եւ ասել, որ դա շատ կարեւոր է Հայաստանի համար:
Ի՞նչ նախագծերի մասին է խոսքը: Հայաստանը կարծես թե մինչ այժմ ներկայացրել է մի քանի այդպիսի նախագիծ: Մասնավորապես, Իրանը Հայաստանին կապող երկաթուղու կառուցումը, Վրաստանից Իրան ավտոմայրուղին, ինչպես նաեւ նոր ատոմակայանի կառուցումը:
Բոլոր այս նախագծերի վերաբերյալ Ռուսաստանն առայժմ ներդրումային հետաքրքրություն չի ցուցաբերել: Բացառություն է թերեւս ՀԱԷԿ-ը, որի հարցում Ռուսաստանը խոստացել է մեկ միլիարդ դոլարի սարքավորում տրամադրել, եթե որեւէ մեկը 4 միլիարդով կանգնեցնի պատերը:
Տեղից չի շարժվում երկաթուղու հարցը, որ պահանջում է խոշոր ներդրումներ: Այլ ներդրողների բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը համաձայնվի ընդունել Ռուսաստանի ներդրումները, այն հետագայում նրան հանձնելու պայմանով: Այդպես է եղել շատ նախագծերի պարագայում, եւ երեւում է Հայաստանն առայժմ չի համաձայնում նման պայմանի:
Կառավարությունը պետք է պարզաբանի, թե ինչ նախագծերով է դիմել Ռուսաստանին եւ ինչ պայմաններով: Կամ էլ հայտարարի, որ այդ ամենն ասվել է որպես գեղեցիկ խոսքեր, աջակցելու համար մեդվեդեւին, որը դեռեւս ՌԴ նախագահն է:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment