Արցախյան մի շարք հասարակական կազմակերպություներ, Ֆրանսիայի Սենատի որոշման կապակցությամբ, Արցախի երիտասարդների անունից հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշվում է:
«Եվս մեկ անգամ ականատես ենք լինում Ֆրանսիայի ժողովրդի հավատարմությանը համամարդկային բարձր արժեքներին: Ֆրանսիայի Սենատը, բարձր դասելով համամարդկային հումանիտար արժեքները բոլոր կարգի տնտեսական և այլ շահերից, վստահեցրեց համայն աշխարհին Ֆրանսիայի յուրօրինակ դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Լինելով ժողովրդավարության խորհրդանիշ` Ֆրանսիան բազմիցս հանդիսացել է անկողմնակալության և արդարության …առաջամարտիկը և այս անգամ նույնպես, հակառակ բոլոր խարդավանքների և սպառնալիքների, Ֆրանսիան հավատարիմ մնաց իր իսկ կողմից հռչակած համամարդկային արժեքներին:
Թույլ տվեք չկասկածել, որպես գործընթացի տրամաբանական շարունակություն, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Սարկոզիի կողմից օրինագծի վավերացմանը:
Մենք` Արցախի Հանրապետության երիտասարդությունը, Ֆրանսիայի Հանրապետությունում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը ընդունելու կապակցությամբ, մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ֆրանս արդարամիտ ժողովրդին, Ֆրանսիայի Ազգային Ժողովին, Սենատին, Օրինագծի հեղինակ տիկին Վալերի Բուայեին և Ֆրանսիայի նախագահին:
Կեցցե Ֆրանսիայի Հանրապետությունը
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը
Կեցցե Արցախի Հանրապետությունը»Thursday, January 26, 2012
Արցախն իր շնորհակալությունն է հայտնել Ֆրանսիային

Կեցցե Արցախի Հանրապետությունը»
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment