News.am. 19-2-2012- Այս տարի մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012-ին» մասնակիցների անունները մինչեւ մարտի 18-20-ը պետք է ներկայացվեն Եվրոպական հեռարձակողների միությանը, իսկ մինչ այդ կկայանա պատվիրակությունների ղեկավարների հանդիպում-ժողովը:
Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Եվրոպական հեռարձակողների միության կորդինատոր Ջարմո Սիմը (Jarmo SIIM)-ը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Եվրատեսիլ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ այժմ ընթանում է ներքին ընտրության փուլը եւ դեռ որեւէ նորություն չկա: Հարցին, թե որքանո՞վ է համապատասխանում իրականությանը շրջանառվող լուրը, թե հնարավոր է Հայաստանը չմասնակցի «Եվրատեսիլ-2012»-ին, Գոհար Գասպարյանը պատասխանեց, որ որեւէ կերպ չի կարող մեկնաբանել այդ լուրերը: Իսկ թե ինչ կլինի Հայաստանի մասնակցելուց հրաժարվելու դեպքում, նա արձագանքեց. «Թերեւս ոչ մի սարսափելի բան, չէ՞ որ Հայաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլին» էլ մի քանի երկրներ սկզբից հայտնել էին իրենց մասնակցության մասին, իսկ հետո «փոշմանել էին»:
Ի դեպ, Հայաստանի մասնակցությունից հրաժարվելու մասին Ջարմո Սիմը նշեց, որ իրենք ոչ մի պատճառ չունեն` մտածելու, որ Հայաստանը չի մասնակցի երգի մրցույթին, քանի որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը մասնակցության համար դիմել է:
Նշենք, որ Հայաստանն այս տարի մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ում ներկայացնելու համար լրատվամիջոցներում շրջանառվում են մի շարք անուններ` «Դորիանս», Արամե, Լուսիա Մուն եւ այլք: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշել է մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ, այսինքն` «Եվրատեսիլ-2012»-ի Հայաստանի մասնակիցը եւ ներկայացվող երգը մինչեւ մարտի 18-ը կընտրի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը:
Հայաստանը «Եվրատեսիլում -2012» ներկայացնել ցանկացող երկու արտիստների հետ NEWS.am-ն արդեն հարցազրույցներ ներկայացրել է:Sunday, February 19, 2012
Հայատանը հնարավոր է չմասնակցի՞ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին
News.am. 19-2-2012- Այս տարի մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012-ին» մասնակիցների անունները մինչեւ մարտի 18-20-ը պետք է ներկայացվեն Եվրոպական հեռարձակողների միությանը, իսկ մինչ այդ կկայանա պատվիրակությունների ղեկավարների հանդիպում-ժողովը:
Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Եվրոպական հեռարձակողների միության կորդինատոր Ջարմո Սիմը (Jarmo SIIM)-ը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Եվրատեսիլ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ այժմ ընթանում է ներքին ընտրության փուլը եւ դեռ որեւէ նորություն չկա: Հարցին, թե որքանո՞վ է համապատասխանում իրականությանը շրջանառվող լուրը, թե հնարավոր է Հայաստանը չմասնակցի «Եվրատեսիլ-2012»-ին, Գոհար Գասպարյանը պատասխանեց, որ որեւէ կերպ չի կարող մեկնաբանել այդ լուրերը: Իսկ թե ինչ կլինի Հայաստանի մասնակցելուց հրաժարվելու դեպքում, նա արձագանքեց. «Թերեւս ոչ մի սարսափելի բան, չէ՞ որ Հայաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլին» էլ մի քանի երկրներ սկզբից հայտնել էին իրենց մասնակցության մասին, իսկ հետո «փոշմանել էին»:
Ի դեպ, Հայաստանի մասնակցությունից հրաժարվելու մասին Ջարմո Սիմը նշեց, որ իրենք ոչ մի պատճառ չունեն` մտածելու, որ Հայաստանը չի մասնակցի երգի մրցույթին, քանի որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը մասնակցության համար դիմել է:
Նշենք, որ Հայաստանն այս տարի մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ում ներկայացնելու համար լրատվամիջոցներում շրջանառվում են մի շարք անուններ` «Դորիանս», Արամե, Լուսիա Մուն եւ այլք: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշել է մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ, այսինքն` «Եվրատեսիլ-2012»-ի Հայաստանի մասնակիցը եւ ներկայացվող երգը մինչեւ մարտի 18-ը կընտրի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը:
Հայաստանը «Եվրատեսիլում -2012» ներկայացնել ցանկացող երկու արտիստների հետ NEWS.am-ն արդեն հարցազրույցներ ներկայացրել է:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment