HayNews.am. 10-2-2012- 2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական զորամասում սպանված պոլսահայ Սևակ Բալըքչըի աստեղծված «Սևակի համար արդարության նախաձեռնության» անդամները հանդիպում են ունեցել Ստամբուլում:
Հանդիպմանը մասնակցել են Սևակի ծնողները, Դինք ընտանիքի անդամները, ովքեր նախաձեռնության ակտիվ անդամներից են: Նրանցից բացի, եղել են նաև նախաձեռնության այլ անդամներ:
Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ մասնակիցները հաստատել են, որ Սևակը սպանվել է հայ լինելու պատճառով և ազգային ատելության ու ռասիզիմի զոհ է:
«Սևակը սպանվել էր ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Նա սանվել էր հայ լինելու համար: Եթե ատելության այդ դրսևորումը խստագույն չպատժվի, հայ երիտասարդների կյանքը կշարունակի մնալ վտանգի տակ: Փետվարի 13-ին Դիարբեքիրում կայանալիք նիստի ժամանակ արդար դատ ենք պահանջում»,-հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Քերեմ Քաբադայըն, ով Թուրքիայի ամենահայտնի ռոք երաժիշտներից է ու նախաձեռնության անդամներից:
Նշենք, որ Սևակը սպանվել էր թուրք ծառայակից Աղաօղլուի կողմից: Պաշտոնական վարկածով` հայ զինծառայողը մահացել էր ծառայակցի կողմից զենքի հետ անփույթ վարվելու պատճառով: Սակայն փաստերն ու վկայությունները ցույց են տալիս, որ Սևակին սպանել են կանխամտածված, այն էլ` ապրիլի 24-ին:Saturday, February 11, 2012
Ապրիլի 24-ին Սևակին սպանել են հայ լինելու համար. հայտնի թուրք ռոք կատարող
HayNews.am. 10-2-2012- 2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական զորամասում սպանված պոլսահայ Սևակ Բալըքչըի աստեղծված «Սևակի համար արդարության նախաձեռնության» անդամները հանդիպում են ունեցել Ստամբուլում:
Հանդիպմանը մասնակցել են Սևակի ծնողները, Դինք ընտանիքի անդամները, ովքեր նախաձեռնության ակտիվ անդամներից են: Նրանցից բացի, եղել են նաև նախաձեռնության այլ անդամներ:
Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ մասնակիցները հաստատել են, որ Սևակը սպանվել է հայ լինելու պատճառով և ազգային ատելության ու ռասիզիմի զոհ է:
«Սևակը սպանվել էր ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Նա սանվել էր հայ լինելու համար: Եթե ատելության այդ դրսևորումը խստագույն չպատժվի, հայ երիտասարդների կյանքը կշարունակի մնալ վտանգի տակ: Փետվարի 13-ին Դիարբեքիրում կայանալիք նիստի ժամանակ արդար դատ ենք պահանջում»,-հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Քերեմ Քաբադայըն, ով Թուրքիայի ամենահայտնի ռոք երաժիշտներից է ու նախաձեռնության անդամներից:
Նշենք, որ Սևակը սպանվել էր թուրք ծառայակից Աղաօղլուի կողմից: Պաշտոնական վարկածով` հայ զինծառայողը մահացել էր ծառայակցի կողմից զենքի հետ անփույթ վարվելու պատճառով: Սակայն փաստերն ու վկայությունները ցույց են տալիս, որ Սևակին սպանել են կանխամտածված, այն էլ` ապրիլի 24-ին:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment