Saturday, February 11, 2012

Իրանի սպառազինությունը համալրվել է «Գադար» տիպի 2 սուզանավով

Tert.am10-2-2012- Իրանի ռազմածովային ուժերն իրենց սպառազինության տակ են ընդունել իրանական արտադրության 2 հատ «Գադար» տիպի թեթև սուզանավ, այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը: Իրանի ՌԾՈւ-ի հրամանատար Հաբիբոլլա Սայարիի (Habibollah Sayyari) խոսքերով` 2 սուզանավերն էլ ամբողջությամբ կառուցված են իրանական մասնագետների ուժերով, զինված են տորպեդոներով և ունակ են առաջադրանքներ կատարել ծանծաղ ջրի պայմաններում: Վերջին համալրման արդյունքում, Իրանի ՌԾՈւ-ում «Գադար» տիպի սուզանավերի քանակը հասավ 16-ի: «Գադար» տիպի սուզանավերը ստեղծված են հյուսիսկորեական «Էնո» տիպի սուզանավերի հիմքի վրա: Իրանն իր սուզանավի տակտիկատեխնիկական տվյալները չի հաղորդում, սակայն «Էնո» տիպի սուզանավերի արագությունը 11 հանգույց (չափման միավոր) է և զինված է 533 մմ տրամաչափի 2 տորպեդային ապարատներով: Իրանական լրատվամիջոցներըը հաղորդում են, որ «Գադարը» արտադրվում է քողարկման հատուկ տեխնոլոգիաներով:

No comments: