Monday, February 20, 2012

Ռոբերտ Քոչարյանը հանրապետականներին ստիպեց մտահոգվել վաղվա օրվա մասին. «Նեզավիսիմայա գազետա»

Tert.am. 20-2-2012- Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի հոդվածագիր Յուրի Սիմոնյանը «ԱՊՀ երկրները. վաղվա օրվա համար մտահոգվելով» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է ԱՊՀ մի քանի երկրների ներքաղաքական կյանքում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին. Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն անցած շաբաթ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Զամանին Գլխավոր շտաբի պետ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար նշանակեց: Դրանից որոշ ժամանակ առաջ նա Դմիտրի Սալամատինին պաշտպանության նախարար էր նշանակել: «Ժամանակակից մարտահրավերներին արժանավայել ձևով պատասխանելու անհրաժեշտությամբ» պայմանավորված վերադասավորումներն այս փուլում նա ավարտեց Ազգային անվտանգության և պաշտպանության քարտուղարի պաշտոնում Անդրեյ Կլյուևի նշանակմամբ: «Անվտանգության հատվածն անհրաժեշտ է զարգացնել նոր պայմաններում`մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին համապատասխան»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Լուրջ վերադասավորումներ են սպասվում նաև Թուրքմենստանի կառավարությունում. դրանք, սակայն, պլանային են: Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը, նախագահական ընտրություններում հաղթանակ տանելով, Սահմանադրության համաձայն, պետք է նոր կառավարություն ձևավորի: Իրենց տեղերը, սակայն, կպահպանեն ոչ բոլոր նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները: Նման ենթադրության հանգեցնում են իր ենթականերից «պրոգրեսիվ մտածողություն և վաղվա օրվան նայել» պահանջող Թուրքմենիայի նախագահի քննադատական խոսքերը: Վաղվա օրվա մասին մտահոգվեց նաև Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը: Այստեղ կրկին ակտիվացել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը: Դրա անուղղակի վկայությունը կարելի է համարել նախկին արտգործնախարար, ազդեցիկ «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելը, կուսակցություն, որ Հանրապետական կուսակցության հետ դեռ իշխող կոալիցիա է կազմում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը ժամանակին նախաձեռնել էր Քոչարյանը, և ինչպես վստահեցնում էին փորձագետները, այդպիսով նա իր համար քաղաքական հենարան էր պատրաստել: Վերջին շրջանում հանրապետականների և իշխանության գլխավոր կուսակցության վստահությունը կորցնող «բարգավաճների» միջև հարաբերությունները նկատելիորեն սրվել են Քոչարյանի վերադարձի մասին լուրերի պատճառով: Եվ այդ լուրերը, ակնհայտորեն, անհիմն չեն: Օսկանյանը «Քոչարյանի մարդն է» համարվում: Պատահական չէ, որ Հանրապետական կուսակցության առաջնորդները խիստ դյուրագրգիռ ընդունեցին Օսկանյանի առաջին ելույթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամի կարգավիճակում` նկատի ունենալով` չի հասցրել համալրել «բարգավաճների» շարքը», արդեն ինչ-որ ծրագիր է առաջ քաշում: Հարց է` ում ծրագիրը: Եթե Հայաստանում հասունանում են միջկուսակցական դժվարությունները, ապա հարևան Ադրբեջանում դժվարությունները արտաքին քաղաքական ուղղությամբ են զարգանում: Թեհրանի հետ հարաբերություններն օրեցօր սրվում են: Անցած շաբաթ իրավապահ մարմինները ձերբակալեցին իրանական ԶԼՄ-ների` Ադրբեջանում գործունեություն ծավալող ներկայացուցիչներին: Բաքվում թմրամիջոցների ապօրինի պահման մեղադրանքով ձերբակալվեց Իրանի հեռուստեսության թղթակից Անար Բայրամլին: Նույն այդ օրը Սումգայիթում ձերբակալվեց նույն հեռուսաընկերության ներկայացուցչության վարորդը….: Բաքվում սկսված ձերբակալությունները տարածվեցին ողջ Ադրբեջանում....: Միայն վերջին 3 օրերին Բաքվում և նրա արվարձաններում 15 մարդ է ձերբակալվել: Հետաքրքիիրն այն է, որ որևէ մեկը չգիտի, թե ինչում են նրանք մեղադրվում, և ովքեր են ձերբակալություններն իրականացնողները: Սովորաբար նրանք Ազգային անվտանգության նախարարության աշխատակից ներկայացող քաղաքացիական հագուստով մարդիկ են: Այդ գերատեսչության մամուլի ծառայությունը, սակայն, որևէ մեկնաբանություն չի անում և պաշտոնական հաղորդագրություն չի տարածում: Երկրի ուժային մյուս կառույցները ևս լռում են: Իշխանությունների նման լռությունն էլ ավելի է նպաստում լուրերի տարածմանը, թե նրանք (իշխանությունները) ձեռնամուխ են իրանամետ ուժերին և իրանական գործակալներին չեզոքացնելու քաղաքականությանը` մտավախություն ունենալով, որ դրանք կարող են ակտիվանալ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների սրման ֆոնին: Հարավային Օսիան էլ մարտահրավերներ ունի. Այստեղ եզրափակիչ փուլ է մտնում մարտի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների նախնական փուլը….: ԿԸՀ-ն արդեն «անպիտան է ճանաչել» մի քանի թեկնածուների, որոնց թվում է նաև խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Ձիցոյտին: Երևում է, որ կանխատեսումները, թե նախագահի պաշտոնին հավակնորդների թիվը առնվազն 15 է լինելու, կարող են չափազանցված լինել: ԿԸՀ-ը մոտ 10 թեկնածուի թույլ կտա մասնակցել ընտրությունների մեկնարկին, ինչը փոքրաթիվ բնակչություն ունեցող փոքրատարածք Հարավային Օսիայի համար ևս քիչ չէ»:

No comments: