News.am. 20-2-2012- Հայտնի թուրք լրագրող Նիհաթ Քինջը «Աքշամ» թերթում հրատարակված «Թուրք-Սաուդյան կայսրություն» վերնագրով հոդվածի ներքո նշել է, որ Սիրիայի նկատմամբ ռազմական միջամտությունը վաղուց է նախապատրաստվել Թուրքիայի հյուրանոցներում` այսպես կոչված «Ազատ բանակ» սիրիական ընդդիմության անդամների եւ զինվորների կողմից: Ավելին, երկրի տարածքի հյուրանոցներում, մասնավորապես Ստամբուլում, տեղակայվել են Լիբիայից եւ Իրաքից գրոհայիններ, որոնց ֆինանսավորմանը մեծապես մասնակցել են Թուրքայի ծայրահեղական իսլամական կազմակերպությունները, հաղորդում է Սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Ըստ լրագրողի` Եգիպտոսում «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը, ինչպես նաեւ այլ կազմակերպություններ Սաուդյան Արաբիայում եւ ԱՊԼ-ի մյուս երկրներում շահագրգռված են լայնածավալ քաղաքացիական պատերազմի բռնկման գործում:
Քինջը նշել է, որ թուրքական արտաքին հետախուզությունը Թուրքիայի պետական հեռուստառադիոյի եւ Պենտագոնին մոտ կանգնած թուրք միլիարդատեր Ֆաթհալլա Ղուլանի տեղեկատվական գործակալությունների հետ ծառայություններ են մատուցում Սիրիային թշնամի կողմերին: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ Սիրիայի տարածքում միասնաբար աշխատում են ԿՀՎ-ն եւ «Ալ Կաիդան»` զուտ ամերիկյան արտադրանք:
Սակայն, ըստ լրագրողի, Սիրիան հաղթանակ կտանի այդ պայքարում, քանի որ սիրիական ժողովուրդը համախմբված է համընդհանուր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների նախաձեռնող նախագահ Բաշար Ալ Ասադի շուրջ:Monday, February 20, 2012
Թուրք լրագրող. Սիրիայի նկատմամբ ռազմական միջամտությունը նախապատրաստվել է Ստամբուլում
News.am. 20-2-2012- Հայտնի թուրք լրագրող Նիհաթ Քինջը «Աքշամ» թերթում հրատարակված «Թուրք-Սաուդյան կայսրություն» վերնագրով հոդվածի ներքո նշել է, որ Սիրիայի նկատմամբ ռազմական միջամտությունը վաղուց է նախապատրաստվել Թուրքիայի հյուրանոցներում` այսպես կոչված «Ազատ բանակ» սիրիական ընդդիմության անդամների եւ զինվորների կողմից: Ավելին, երկրի տարածքի հյուրանոցներում, մասնավորապես Ստամբուլում, տեղակայվել են Լիբիայից եւ Իրաքից գրոհայիններ, որոնց ֆինանսավորմանը մեծապես մասնակցել են Թուրքայի ծայրահեղական իսլամական կազմակերպությունները, հաղորդում է Սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Ըստ լրագրողի` Եգիպտոսում «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը, ինչպես նաեւ այլ կազմակերպություններ Սաուդյան Արաբիայում եւ ԱՊԼ-ի մյուս երկրներում շահագրգռված են լայնածավալ քաղաքացիական պատերազմի բռնկման գործում:
Քինջը նշել է, որ թուրքական արտաքին հետախուզությունը Թուրքիայի պետական հեռուստառադիոյի եւ Պենտագոնին մոտ կանգնած թուրք միլիարդատեր Ֆաթհալլա Ղուլանի տեղեկատվական գործակալությունների հետ ծառայություններ են մատուցում Սիրիային թշնամի կողմերին: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ Սիրիայի տարածքում միասնաբար աշխատում են ԿՀՎ-ն եւ «Ալ Կաիդան»` զուտ ամերիկյան արտադրանք:
Սակայն, ըստ լրագրողի, Սիրիան հաղթանակ կտանի այդ պայքարում, քանի որ սիրիական ժողովուրդը համախմբված է համընդհանուր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների նախաձեռնող նախագահ Բաշար Ալ Ասադի շուրջ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment