Tert.am11-2-2012- Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հերքել է ենթադրությունները, թե Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, «Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը» Հայաստանի երեք կուսակցությունների (ՀՀԿ, «Ժառանգություն» և ՕԵԿ) անդամագրումը կարող են հակառակ համեմատության մեջ դրվել Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունների հետ:
«Այժմ, երբ Եվրոպան լուրջ ֆինանսական խնդիր ունի, կարծեք թե տրամադրված չէ ընդլայնվելու: Միևնույն ժամանակ ոչ Եվրախորհրդարանը, ոչ Լեհաստանը, որ նախագահում է Եվրամիությունը, դեռևս չեն հրաժարվել Թուրքիայի հետ բանակցություններից»,- Արմնյուզ հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ընթացքում ասել է Զդիսլավ Ռաչինսկին:
«Օրենքը, որ ընդունվել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից, ընդամենը բարոյական կողմ ունի, իսկ Թուրքիայի և Եվրամիության միջև բանակցություններն ավելի կոնկրետ ասպարեզներում են ընթանում` Թուրքիայում ժողովրդավարության, տնտեսական և այլ հարցերի հետ կապված բարեփոխումներ իրականցնելու առումով»,- ասել է դեսպանը:
Կարևորելով հայաստանյան կուսակցությունների ԵԺԿ ընտանիքին միանալու հանգամանքը, Զդիսլավ Ռաչինսկին նշել է, որ դա ավելի շատ պարտավորվածություն է, քան որևէ վկայական և միայն հեղինակավոր կուսակցություններին է հաջողվում անդամագրվել Եվրոպայի Ժողովրդական Կուսակցությանը:
«Ինչպես գիտեք, ԵԺԿ-ն Եվրախորհրդարանի երկու ուժերից մեկն է, Լիսաբոնյան համաձայնագրից հետո Եվրախորհրդարանը բացառիկ մեծ ազդեցություն ունի և ըստ էության հենց խորհրդարանն է Եվրամիության հիմնական ուղղությունը ու կարող է ազդել բոլոր որոշումների վրա: Լինելով ԵԺԿ անդամ, Հայաստանը կարող է իր մասնակցությունն ու աջակցությունն ունենալ Եվրամիության կողմից ընդունված որոշումներում, ավելին` օրակարգ բերել իրեն հուզող խնդիրները»- նշել է դեսպանը:Saturday, February 11, 2012
Դեռևս չեն հրաժարվել Թուրքիայի հետ բանակցություններից. Զդիսլավ Ռաչինսկի
Tert.am11-2-2012- Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հերքել է ենթադրությունները, թե Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, «Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը» Հայաստանի երեք կուսակցությունների (ՀՀԿ, «Ժառանգություն» և ՕԵԿ) անդամագրումը կարող են հակառակ համեմատության մեջ դրվել Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունների հետ:
«Այժմ, երբ Եվրոպան լուրջ ֆինանսական խնդիր ունի, կարծեք թե տրամադրված չէ ընդլայնվելու: Միևնույն ժամանակ ոչ Եվրախորհրդարանը, ոչ Լեհաստանը, որ նախագահում է Եվրամիությունը, դեռևս չեն հրաժարվել Թուրքիայի հետ բանակցություններից»,- Արմնյուզ հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ընթացքում ասել է Զդիսլավ Ռաչինսկին:
«Օրենքը, որ ընդունվել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից, ընդամենը բարոյական կողմ ունի, իսկ Թուրքիայի և Եվրամիության միջև բանակցություններն ավելի կոնկրետ ասպարեզներում են ընթանում` Թուրքիայում ժողովրդավարության, տնտեսական և այլ հարցերի հետ կապված բարեփոխումներ իրականցնելու առումով»,- ասել է դեսպանը:
Կարևորելով հայաստանյան կուսակցությունների ԵԺԿ ընտանիքին միանալու հանգամանքը, Զդիսլավ Ռաչինսկին նշել է, որ դա ավելի շատ պարտավորվածություն է, քան որևէ վկայական և միայն հեղինակավոր կուսակցություններին է հաջողվում անդամագրվել Եվրոպայի Ժողովրդական Կուսակցությանը:
«Ինչպես գիտեք, ԵԺԿ-ն Եվրախորհրդարանի երկու ուժերից մեկն է, Լիսաբոնյան համաձայնագրից հետո Եվրախորհրդարանը բացառիկ մեծ ազդեցություն ունի և ըստ էության հենց խորհրդարանն է Եվրամիության հիմնական ուղղությունը ու կարող է ազդել բոլոր որոշումների վրա: Լինելով ԵԺԿ անդամ, Հայաստանը կարող է իր մասնակցությունն ու աջակցությունն ունենալ Եվրամիության կողմից ընդունված որոշումներում, ավելին` օրակարգ բերել իրեն հուզող խնդիրները»- նշել է դեսպանը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment