News.am. 18-2-2012- Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ սենատորների ներկայացրած դիմումը բավական թույլ իրավական հիմնավորումներ ունի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ ներկայացված հայցը:
Նշենք, որ մի քանի տասնյակ սենատորներ վիճարկում են ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը, որը ձայների մեծամասնությամբ Ֆրանսիայի Սենատն ընդունել էր հունվարի 23-ին:
«Սենատորներն իրավունք ունեին հայց ներկայացնելու: Ֆրանսիայի Սահմանադրությունը նախատեսում է Սահմանադրական խորհուրդ դիմելու ընթացակարգ: Ֆրանսիայում, ընդհանրապես սահմանադրական արդարադատության համակարգը տարբերվում է մյուս երկրներից, այնտեղ նախնական, կամ տվյալ պարագայում միջանկյալ սահմանադրական վերահսկողության ինստիտուտ կա»,- նշեց Գագիկ Հարությունյանը՝ պարզաբանելով. «Եթե խոսքը վերաբերում է օրգանական օրենքին կամ սահմանադրական օրենքին, պարտադիր կարգով մինչեւ ստորագրումը գնում է ՍԽ եւ խորհուրդն ասում է՝ օրինագիծը սահմանադրական է, թե` ոչ: Եթե սովորական օրենքներ են, իրավունք ունեն դիմելու Սենատի նախագահը, կամ ստորին պալատի նախագահը, 60 սենատորներ կամ 60 պատգամավորներ: Այս պարագայում սենատորներն օգտագործեցին իրենց իրավունքը եւ դիմեցին»:
Հայաստանի ՍԴ նախագահը ծանոթ է սենատորների հայցի փաստարկներին եւ օրենքի նախագծին: «Ծանոթ եմ նաեւ այն հիմքերին, որ ներկայացրել են, ես նաեւ իմ որոշակի վերլուծությունը տվել եմ համապատասխան մարդկանց, ովքեր կարող են օգտագործել նախապես կարծիք ձեւավորելու համար: Իմ կարծիքով, դիմումը բավական թույլ իրավական հիմնավորումներ ունի, ավելի շատ դրա հիմքում դրված են քաղաքական եւ իստիտուցիոնալ հարցադրումներ: Օրենքի մեջ ընդհանրապես «Հայաստան», «Թուրքիա», «Հայոց ցեղասպանություն» բառակապակցություն գոյություն չունի»,- նշեց Գագիկ Հարությունյանը: Վերջինիս խոսքով, Ֆրանսիայի քրեական օրենսգիրքն ունի 211/1 հոդված, որը բնորոշում է, թե ինչ բան է ցեղասպանությունը եւ համապատասխան պատիժ է սահմանում: «Ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդամենը ասում է, որ օրենքով ճանաչված ցեղասպանությունների ժխտումը նշանակում է խոսքի ազատության իրավունքի չարաշահում եւ 1789թ. հռչակագրի հիմքով դրանց համար պետք է պատասխանատվություն սահմանվի, այնպես ինչպես սահմանված է, ասենք, Հոլոքոսթի ժխտման համար: Սա խոսքի իրավունքի սահմանափակման հետ չի առնչվում, այլ այդ իրավունքի չարաշահման, ինչը շատ հաճախ անգամ մեզ մոտ շփոթ է առաջացնում: Ես ենթադրում եմ, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամները, ովքեր թեեւ մի քիչ պահպանողական են, բայց լավ իրավաբաններ են, պետք է այդ նրբերանգների վրա ուշադրություն դարձնեն եւ ճիշտ որոշում կայացնեն»,- ամփոփեց Հայաստանի ՍԴ նախագահը:Sunday, February 19, 2012
Ֆրանսիայում ցեղասպանության օրինագծի դեմ սենատորների ներկայացրած դիմումը բավական թույլ հիմքեր ունի. ՍԴ նախագահ
News.am. 18-2-2012- Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ սենատորների ներկայացրած դիմումը բավական թույլ իրավական հիմնավորումներ ունի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ ներկայացված հայցը:
Նշենք, որ մի քանի տասնյակ սենատորներ վիճարկում են ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը, որը ձայների մեծամասնությամբ Ֆրանսիայի Սենատն ընդունել էր հունվարի 23-ին:
«Սենատորներն իրավունք ունեին հայց ներկայացնելու: Ֆրանսիայի Սահմանադրությունը նախատեսում է Սահմանադրական խորհուրդ դիմելու ընթացակարգ: Ֆրանսիայում, ընդհանրապես սահմանադրական արդարադատության համակարգը տարբերվում է մյուս երկրներից, այնտեղ նախնական, կամ տվյալ պարագայում միջանկյալ սահմանադրական վերահսկողության ինստիտուտ կա»,- նշեց Գագիկ Հարությունյանը՝ պարզաբանելով. «Եթե խոսքը վերաբերում է օրգանական օրենքին կամ սահմանադրական օրենքին, պարտադիր կարգով մինչեւ ստորագրումը գնում է ՍԽ եւ խորհուրդն ասում է՝ օրինագիծը սահմանադրական է, թե` ոչ: Եթե սովորական օրենքներ են, իրավունք ունեն դիմելու Սենատի նախագահը, կամ ստորին պալատի նախագահը, 60 սենատորներ կամ 60 պատգամավորներ: Այս պարագայում սենատորներն օգտագործեցին իրենց իրավունքը եւ դիմեցին»:
Հայաստանի ՍԴ նախագահը ծանոթ է սենատորների հայցի փաստարկներին եւ օրենքի նախագծին: «Ծանոթ եմ նաեւ այն հիմքերին, որ ներկայացրել են, ես նաեւ իմ որոշակի վերլուծությունը տվել եմ համապատասխան մարդկանց, ովքեր կարող են օգտագործել նախապես կարծիք ձեւավորելու համար: Իմ կարծիքով, դիմումը բավական թույլ իրավական հիմնավորումներ ունի, ավելի շատ դրա հիմքում դրված են քաղաքական եւ իստիտուցիոնալ հարցադրումներ: Օրենքի մեջ ընդհանրապես «Հայաստան», «Թուրքիա», «Հայոց ցեղասպանություն» բառակապակցություն գոյություն չունի»,- նշեց Գագիկ Հարությունյանը: Վերջինիս խոսքով, Ֆրանսիայի քրեական օրենսգիրքն ունի 211/1 հոդված, որը բնորոշում է, թե ինչ բան է ցեղասպանությունը եւ համապատասխան պատիժ է սահմանում: «Ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդամենը ասում է, որ օրենքով ճանաչված ցեղասպանությունների ժխտումը նշանակում է խոսքի ազատության իրավունքի չարաշահում եւ 1789թ. հռչակագրի հիմքով դրանց համար պետք է պատասխանատվություն սահմանվի, այնպես ինչպես սահմանված է, ասենք, Հոլոքոսթի ժխտման համար: Սա խոսքի իրավունքի սահմանափակման հետ չի առնչվում, այլ այդ իրավունքի չարաշահման, ինչը շատ հաճախ անգամ մեզ մոտ շփոթ է առաջացնում: Ես ենթադրում եմ, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամները, ովքեր թեեւ մի քիչ պահպանողական են, բայց լավ իրավաբաններ են, պետք է այդ նրբերանգների վրա ուշադրություն դարձնեն եւ ճիշտ որոշում կայացնեն»,- ամփոփեց Հայաստանի ՍԴ նախագահը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment