Monday, February 20, 2012

Nabucco-ն հոգեվարք է ապրում

Maedik.am. 20-2-2012- Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Nabucco գազատարի շինարարությամբ զբաղվող ընկերությունների կոնսորցիումը քննարկում է նրա հզորության և երկարության կրկնակի կրճատման հնարավորության հարցը: Հիշեցնենք, որ Nabucco-ն պետք է ունենար 3900 կմ երկարություն, միջինասիական պետությունները Թուրքիայի տարածքով կապեր Եվրոպայի հետ: Նրա նախագծային հզորությունը որոշված էր 31 մլրդ խմ գազ: Նոր առաջարկը ենթադրում է, որ Nabucco-ի հզորությունը պակասելու է կիսով չափ և այն անցնելու է միայն Ավստրիայի և Բուլղարիայի տարածքներով: Միևնույն ժամանակ, ըստ լուրերի, կոնսորցիումը սկզբնական նախագծից առայժմ չի հրաժարվել, սակայն նրա շինարարության ժամկետները դարձյալ հետաձգվել են: Կոնսորցիումին այդպես էլ չի հաջողվել լուծել գազատարը լցնելու խնդիրը: Կասպից ծովի կարգավիճակի անորոշությունը թույլ չի տալիս կառուցել Nabucco գազատարի տրանսկասպյան հատվածը:

No comments: