1in.am. 30-9-2012- ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ ավելի քան 100 000 թուրք ուսանող է արտասահմանում սովորում, և ամեն տարի նրանք 4 միլիարդ դոլար են ծախսում ուսման համար: Ուսանողների մեծ մասը արտասահման է գնում համալսարաններում սովորելու, մագիստրատուրայում ուսումը շարունակելու, ինչպես նաև լեզվի դասընթացների մասնակցելու նպատակով: Ուսանողները, որոնք ֆինանսական միջոցներ չունեն, ընտրում են «work-and-travel»-ը կամ արտասահմանում որակավորում ստանալը: «Արտերկրյա ուսմամբ ամենից շատ հետաքրքրվում են Թուրքիայի երեք քաղաքների՝ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի ուսանողները: Վերջին ժամանակներում, սակայն, ուսման նկատմամբ հետաքրքրություն առաջանում է նաև այնպիսի շրջաններում, ինչպիսիք են՝ Գազիանթեփը, Կոնյան, Կայսերին, Էսկիշեհիրը և Բուրսան: Ինչ վերաբերում է ուսման ուղղությանը, ապա թուրք ուսանողները հաճախ ընտրում են կոմերցիոն ընկերությունների ղեկավարում, մարքեթինգ, ֆինանսներ, բժշկություն և ճարտարագիտություն: Այն ուսանողները, որոնք ցանկանում են դառնալ բժիշկ, ատամնաբույժ կամ ինժեներ, սակայն չեն կարողանում համապատասխան բուհեր ընդունվել Թուրքիայում, մեկնում են Արևելյան Եվրոպայի և Սկանդինավյան երկրներ»,- պատմել է Deniz Akar-ը՝ IEFT տոնավաճառի գլխավոր մենեջերը: Օտար լեզուների ուսումնասիրությունը շատ տարածված է Թուրքիայում: Աշխարհում մոտ 4 միլիոն ուսանող սովորում է արտասահմանում՝ ուսման համար տարվա ընթացքում ծախսելով 150 մլրդ դոլար: Նման ուսանողների թիվը մինչև 2020-ը կաճի 8 մլն-ով: Monday, October 1, 2012
Թուրքերը արտասահմանում սովորելու համար տարեկան ծախսում են 4 մլրդ դոլար
1in.am. 30-9-2012- ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ ավելի քան 100 000 թուրք ուսանող է արտասահմանում սովորում, և ամեն տարի նրանք 4 միլիարդ դոլար են ծախսում ուսման համար: Ուսանողների մեծ մասը արտասահման է գնում համալսարաններում սովորելու, մագիստրատուրայում ուսումը շարունակելու, ինչպես նաև լեզվի դասընթացների մասնակցելու նպատակով: Ուսանողները, որոնք ֆինանսական միջոցներ չունեն, ընտրում են «work-and-travel»-ը կամ արտասահմանում որակավորում ստանալը: «Արտերկրյա ուսմամբ ամենից շատ հետաքրքրվում են Թուրքիայի երեք քաղաքների՝ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի ուսանողները: Վերջին ժամանակներում, սակայն, ուսման նկատմամբ հետաքրքրություն առաջանում է նաև այնպիսի շրջաններում, ինչպիսիք են՝ Գազիանթեփը, Կոնյան, Կայսերին, Էսկիշեհիրը և Բուրսան: Ինչ վերաբերում է ուսման ուղղությանը, ապա թուրք ուսանողները հաճախ ընտրում են կոմերցիոն ընկերությունների ղեկավարում, մարքեթինգ, ֆինանսներ, բժշկություն և ճարտարագիտություն: Այն ուսանողները, որոնք ցանկանում են դառնալ բժիշկ, ատամնաբույժ կամ ինժեներ, սակայն չեն կարողանում համապատասխան բուհեր ընդունվել Թուրքիայում, մեկնում են Արևելյան Եվրոպայի և Սկանդինավյան երկրներ»,- պատմել է Deniz Akar-ը՝ IEFT տոնավաճառի գլխավոր մենեջերը: Օտար լեզուների ուսումնասիրությունը շատ տարածված է Թուրքիայում: Աշխարհում մոտ 4 միլիոն ուսանող սովորում է արտասահմանում՝ ուսման համար տարվա ընթացքում ծախսելով 150 մլրդ դոլար: Նման ուսանողների թիվը մինչև 2020-ը կաճի 8 մլն-ով:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment