HayNews.am. 1-10-2012- Թուրքական դատարանն ուշագրավ պատասխան է տվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ով դատական հայց էր բացել իրեն որպես հայ ներկայացրած թուրք գրողի դեմ: Անցյալ տարի Սուլեյման Եշիլյուրթի հեղինակությամբ լույս տեսած «Դերսիմցի հայ Եմուշ հանումի որդի ինժեներ Քեմալը» գիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում: «Դերսիմցի հայ Եմուշ հանումի որդի ինժեներ Քեմալը» գրքում հեղինակը պնդում էր, թե Քըլըչդարօղլուն ունի հայկական արմատները. նրա մայրը Դերսիմի հայերից է: Գրքում պատմվում էր ընդդիմադիր գործչի երիտասարդ տարիների և վաղ քաղաքական գործունեության մասին: Քըլըչդարօղլուն գրքի` շուկա դուրս գալուց հետո դիմել էր դատարան: Նա իր հայցում նշել էր, թե «գրքում իր հասցեին վիրավորանքներ են հնչեցվել, ինչպես նաև իրեն զրպարտել են»: Վերջինի հայցում նշված էր նաև, որ իրեն «հայ» անվանելը նա որպես «վիրավորանք» էր դիտում: Անկարայի երկրորդ դատարանն արդեն կայացրել է այս գործով իր վճիռը, որով մերժել է բավարարել Քըլըրչդարօղլուի հայցը: Դատարանն իր հրապարակած վճռում նշել է, որ «հայ լինելը չի կարող վիրավորանք համարվել»: Նշենք, որ Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը նմանատիպ հայց էր ներկայացրել նույն «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ, պատգամավոր Ջանան Արըթմանի դեմ, ով նշել է, թե Գյուլն ունի հայկական ծագում: Թուրքիայի նախագահը շահել էր դատը և Արըթմանից փոխհատուցում ստացել: Monday, October 1, 2012
«Հայը» վիրավորանք չէ. թուրքական դատարանը` գլխավոր ընդդիմադիր գործչին
HayNews.am. 1-10-2012- Թուրքական դատարանն ուշագրավ պատասխան է տվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ով դատական հայց էր բացել իրեն որպես հայ ներկայացրած թուրք գրողի դեմ: Անցյալ տարի Սուլեյման Եշիլյուրթի հեղինակությամբ լույս տեսած «Դերսիմցի հայ Եմուշ հանումի որդի ինժեներ Քեմալը» գիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում: «Դերսիմցի հայ Եմուշ հանումի որդի ինժեներ Քեմալը» գրքում հեղինակը պնդում էր, թե Քըլըչդարօղլուն ունի հայկական արմատները. նրա մայրը Դերսիմի հայերից է: Գրքում պատմվում էր ընդդիմադիր գործչի երիտասարդ տարիների և վաղ քաղաքական գործունեության մասին: Քըլըչդարօղլուն գրքի` շուկա դուրս գալուց հետո դիմել էր դատարան: Նա իր հայցում նշել էր, թե «գրքում իր հասցեին վիրավորանքներ են հնչեցվել, ինչպես նաև իրեն զրպարտել են»: Վերջինի հայցում նշված էր նաև, որ իրեն «հայ» անվանելը նա որպես «վիրավորանք» էր դիտում: Անկարայի երկրորդ դատարանն արդեն կայացրել է այս գործով իր վճիռը, որով մերժել է բավարարել Քըլըրչդարօղլուի հայցը: Դատարանն իր հրապարակած վճռում նշել է, որ «հայ լինելը չի կարող վիրավորանք համարվել»: Նշենք, որ Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը նմանատիպ հայց էր ներկայացրել նույն «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ, պատգամավոր Ջանան Արըթմանի դեմ, ով նշել է, թե Գյուլն ունի հայկական ծագում: Թուրքիայի նախագահը շահել էր դատը և Արըթմանից փոխհատուցում ստացել:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment