Saturday, May 30, 2009

Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթարի է ենթարկվել Իրանի քաղաքացի

Tert.am. 29-5-2009- Այսօր գիշերը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 339-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պահատար, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեռևս չպարզված հանգամանքներում` «Մերսեդես» մակնիշի վառելիքատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը։ Գլանատակառը դատարկ է եղել, և հրդեհ չի բռնկվել։ Վարորդը՝ Իրանի Հանրապետության քաղաքացի, 1965 թ. ծնված Հասան Ֆարշ Թրաշը, ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու հայտնվել դժվարհասանելի տեղանքում։Փրկարարների ուժերով տուժածը դուրս է բերվել ձորից և տեղափոխվել Քաջարանի հիվանդանոց։ Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծանր է։

No comments: