Monday, March 1, 2010

Հայտարարվել է Մարտի 1-ի զոհերի հուշարձանի ստեղծման մրցույթ

Tert.am. 1-3-2010- Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքի սկզբում ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը կարդաց հայտնի դիրիժոր Օհան Դուրյանի ուղերձը Մարտի 1-ի դեպքերի տարելիցի հետ կապված։ «Փառք Մարտի մեկի զոհերի հիշատակին։ Խոնարհվում եմ իրենց իմաստուն ծնողների առջև, որ իրենց զավակները հանուն արդարության զոհվեցին»,- ասվում է մաեստրոյի ուղերձում: Արամ Մանուկյանը ընթերցեց նաև ՀԱԿ-ի հայտարարությունը, որով մրցույթ է հայտարարվում Մարտի 1–ի զոհերի հուշարձանի ստեղծման համար: Հետաքրքրվողները կարող են դիմել կոնգրեսի մշակույթի հանձնախմբին։ ՀԱԿ ներկայացուցիչը հիշեցրեց, որ այսօր առավոտից փակվել են մայրաքաղաք տանող ճանապարհները, չի աշխատում միջմարզային տրանսպորտը, նաև Երևան քաղաքի տրանսպորտը։ Նրա խոսքով՝ հանրահավաքի իրազեկող խմբի անդամներից խլել են բարձրախոսները, որոնք մինչև օրս չեն վերադարձրել:

No comments: