7Or.am. 2-3-2010- ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունը Սումգայիթի ջարդերի 22-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունն այդ իրադարձությունների պատշաճ հետաքննություն այդպես էլ չիրականացրեց, իսկ կոտորածի կազմակերպիչների և անմիջական մասնակիցների մեծամասնությունն ազատ արձակվեց, նրանց մի մասը Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ դարձան:
«Սումգայիթյան ջարդերը հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիայի միայն մի մասն են: Սումգայիթի ջարդերը սկիզբ դրեցին Ադրբեջանում էթնիկ զտումների, որոնց գագաթնակետը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմը դարձավ»,- նշել է ամերիկացի կոնգրեսականը:
Կոնգրեսականը կոչ է արել Թուրքիային և Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի շրջափակումը, հրաժարվել հայերի հանդեպ ագրեսիվ քաղաքականությունից և աշխատանք ծավալել հարատև խաղաղություն հաստատելու համար:
«Ժամանակն է, որ ԱՄՆ-ն օգտագործի իր աշխարհաքաղաքական ազդեցությունը: Ամերիկան պետք է հայտարարի, որ էթնիկ ցեղասպանության շարունակություն, ինքնիշխան պետության շրջափակում և հայ ժողովրդի հանդեպ ճնշումներ չի հանդուրժելու»,- նշել է կոնգրեսականը:
Tuesday, March 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment