/PanARMENIAN.Net/ 02.03.2010 - Թուրքիան պատրաստ կլինի Կիպրոսից դուրս հանել իր զորքերը, եթե կղզում կայունություն հաստատվի: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, այդ մասին կիպրոսյան պարբերականներին տված հարցազրույցում հայտնեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Կիպրոսի հիմնախնդրի» սկիզբը համարվում է 1974 թ.-ը, երբ թուրքական ղեկավարությունը որոշում կայացրեց 40 հազարանոց զորակազմով ներխուժել կղզի, որի 37% հետագայում անցավ Թուրքիայի վերահսկողության տակ: Սակայն խնդրի իրական տարեթիվը անհրաժեշտ է համարել 1956 թ-ը, որը առաջացավ այն ժամանակ երբ Թուրքիան մեղադրեց հունական կառավարությանը կղզին Հունաստանին միացնելու փորձերի մեջ: 1975 թ-ն ըստ խաղաղ համաձայնագրի, ստեղծվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որը Կիպրոսի պետության մասն էր կազմում: Դրա հետ մեկ տեղ, Կիպրոսի ԵՄ-ն անդամակցելու հայտը բավարարվեց 2002-ին:
2003 թ-ն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի կողմից Կիպրոսի խնդրի կարգավորման ներկայացված նախագիծը (Աննանի նախագիծ), ըստ էության խնդրի կարգավորման միակ լուրջ փորձն է: Տվյալ նախագիծը իրականում նախատեսում էր համադաշնային հանրապետության ստեղծում, որը կազմված կլիներ երկու իրավահավասար Հունական եւ Թուրքական պետություններից: Պետությունները կունենային ինքնուրույն խորհրդարան եւ երկու պալատից կազմված օրենսդիր մարմին: Ավելին, Թուրքիան իրավունք ստացավ պահպանել կղզում իր զորակազմը, եւ նախատեսվում էր իրավաբանական ուժ տալ ՀԿՀԹ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված պայմանագրերին, որոնք երկու կողմերին թույլ էին տալիս օգտագործել կղզու ողջ ծովային եւ օդային տարածքները: Սակայն 2004 թ-ի ապրիլի 24-ն կայացած հանրաքվեին, Կիպրոսի հունական բնակչությունը 76% ձայնով մերժել է Աննանի նախագիծը, իսկ թուրքական բնակչության մասը 67% ձայնով «կողմ» էր քվեարկել: Այդպիսով, հունական մասը դարձավ ԵՄ-ն լիարժեք անդամ, իսկ կղզու հյուսիսային մասի կարգավիճակը մինչ օրս չլուծված է մնում: Ներկա փուլում «Կիպրոսի խնդիրը» դիտարկվում է որպես գլխավոր խոչընդոտներից մեկը Թուրքիայի ԵՄ-ն անդամակցելու հարցում: Համաձայն միջազգային փորձագետների գնահատականների առանց Կիպրոսի խնդրի լուծման եվրաինտեգրման գործընթացը կանխավ դատապարտված է ձախողման:Tuesday, March 2, 2010
Էրդողանը խոսեց Կիպրոսից թուրքական զորքերի դուրսբերման մասին
/PanARMENIAN.Net/ 02.03.2010 - Թուրքիան պատրաստ կլինի Կիպրոսից դուրս հանել իր զորքերը, եթե կղզում կայունություն հաստատվի: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, այդ մասին կիպրոսյան պարբերականներին տված հարցազրույցում հայտնեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Կիպրոսի հիմնախնդրի» սկիզբը համարվում է 1974 թ.-ը, երբ թուրքական ղեկավարությունը որոշում կայացրեց 40 հազարանոց զորակազմով ներխուժել կղզի, որի 37% հետագայում անցավ Թուրքիայի վերահսկողության տակ: Սակայն խնդրի իրական տարեթիվը անհրաժեշտ է համարել 1956 թ-ը, որը առաջացավ այն ժամանակ երբ Թուրքիան մեղադրեց հունական կառավարությանը կղզին Հունաստանին միացնելու փորձերի մեջ: 1975 թ-ն ըստ խաղաղ համաձայնագրի, ստեղծվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որը Կիպրոսի պետության մասն էր կազմում: Դրա հետ մեկ տեղ, Կիպրոսի ԵՄ-ն անդամակցելու հայտը բավարարվեց 2002-ին:
2003 թ-ն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի կողմից Կիպրոսի խնդրի կարգավորման ներկայացված նախագիծը (Աննանի նախագիծ), ըստ էության խնդրի կարգավորման միակ լուրջ փորձն է: Տվյալ նախագիծը իրականում նախատեսում էր համադաշնային հանրապետության ստեղծում, որը կազմված կլիներ երկու իրավահավասար Հունական եւ Թուրքական պետություններից: Պետությունները կունենային ինքնուրույն խորհրդարան եւ երկու պալատից կազմված օրենսդիր մարմին: Ավելին, Թուրքիան իրավունք ստացավ պահպանել կղզում իր զորակազմը, եւ նախատեսվում էր իրավաբանական ուժ տալ ՀԿՀԹ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված պայմանագրերին, որոնք երկու կողմերին թույլ էին տալիս օգտագործել կղզու ողջ ծովային եւ օդային տարածքները: Սակայն 2004 թ-ի ապրիլի 24-ն կայացած հանրաքվեին, Կիպրոսի հունական բնակչությունը 76% ձայնով մերժել է Աննանի նախագիծը, իսկ թուրքական բնակչության մասը 67% ձայնով «կողմ» էր քվեարկել: Այդպիսով, հունական մասը դարձավ ԵՄ-ն լիարժեք անդամ, իսկ կղզու հյուսիսային մասի կարգավիճակը մինչ օրս չլուծված է մնում: Ներկա փուլում «Կիպրոսի խնդիրը» դիտարկվում է որպես գլխավոր խոչընդոտներից մեկը Թուրքիայի ԵՄ-ն անդամակցելու հարցում: Համաձայն միջազգային փորձագետների գնահատականների առանց Կիպրոսի խնդրի լուծման եվրաինտեգրման գործընթացը կանխավ դատապարտված է ձախողման:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment