Tert.am. 2-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 12-13-ը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ կմասնակցի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ տեղի ունենալիք միջուկային էներգիայի հարցերին նվիրված գագաթաժողովին:
CNNTurk-ի փոխանցմամբ` վաշինգտոնյան այցի ընթացքում նախատեսվում է Թայիփ Էրդողանի հանդիպումը Բարաք Օբամայի հետ:
«Էրդողան-Օբամա հանդիպումը կարևոր է, որովհետև այն տեղի է ունենալու Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից առաջ: Սպասվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրային գործընթացը»,- գրում է CNNTurk-ը` նշելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի դեմ Անկարայի կողմից մի շարք հաղթաթղթերի հնարավոր գործածման մասին:
«Եթե Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունի Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, այն ներկայացվելու է խոսնակին, որն էլ կուսումնասիրի փաստաթուղթը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու հարցը: Անկարան սպասում է, որ հենց այդ փուլում պարզ կդառնա Օբամայի դիրքորոշումը. ԱՄՆ նախագահը հենց այդ ժամանակ կսկսի մտածել թուրք-ամերիկյան շահերի, Աֆղանստանում համագործակցության, Իրաքից ամերիկյան զորքերի` Թուրքիայի տարածքով հանելու հնարավորության և Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ երկխոսության հարցում Թուրքիայի ազդեցության մասին»,– գրում է պարբերականը։
Tuesday, March 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment