Monday, March 1, 2010

Բեռլինում բողոքի ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանության առջեւ

/PanARMENIAN.Net/ 01.03.2010 - Փետրվարի 27-ին` Սումգայիթի ջարդերի 22-րդ տարելիցի կապակցությամբ Բեռլինում Ադրբեջանի դեսպանության առջեւ տեղի ունեցավ բողոքի ցույց, որին մասնակցում էին մի քանի տասնյակ գերմանահայեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ցուցարարների ձեռքում էին Սումգայիթի ողբերգական իրադարձությունները քննադատող պաստառներ: Ցույցի ընթացքում անցորդներին բաժանվում էին տեղեկատվական նյութեր` 1988թ. Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում եւ բնակավայրերում իրականացված բարբարոսությունների վերաբերյալ:

No comments: