Monday, March 1, 2010

Արաքսի վրայի կամուրջը վերանորոգվում է

Report.am. 1-3-2010- Սկսվել է հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետի վրայի կամրջի վերականգնողական աշխատանքները: Թուրքական Hurriyet Daily News -ը նշում է, որ կամրջի վերականգնման հարցում հայկական և թուրքական կողմերը համագործակցում են` չնայած հայ-թուրքական հարաբերություների բարելավման գործընթացում տիրող լարվածությանը: «Ասում են, որ նախագծին աջակցում է ոչ միայն Թուրքիայի, այլև Հայաստանի նախագահը, կողմ է նաև հայկական սփյուռքը: Քանդված կամուրջը խորհրդանշում էր տնտեսական և քաղաքական հարաբերությունների բացակայությունը, և նրա նորոգում կարող է նոր դարաշրջան խորհրդանշել»,- գրում է թուրքական թերթը:

No comments: