Thursday, April 15, 2010

Իլհամ Ալիեւ. «Սահմանի բացումը Հայաստանի եւ Թուրքիայի գործն է»

«Ազատություն» 14-4-2010-«Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը այդ երկու պետությունների գործն է։ Որեւէ մեկը չպետք է միջամտի այդ գործընթացին», - պետական AZTV հեռուստաընկերության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ալիեւը համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրության` հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված ջանքերը միայն մեկ նպատակ ունեն` «Հայաստանին հանգիստ շունչ քաշելու հնարավորություն տալ»։ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահն ասել է, թե միջազգային հանրությունն «անտարբերություն է ցուցաբերում Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի փաստի հանդեպ»: «Ինչպես կարող ենք գնահատել ստեղծված իրավիճակը, եթե մեր շահերը անտեսվում են, աչք են փակում մեր տարածքների օկուպացիայի վրա։ Փոխարենը հազար ու մի ջանք է գործադրվում զավթիչ պետությանը տնտեսական ծանր կացությունից դուրս բերելու համար», - նշել է Ադրբեջանի նախագահը։

No comments: