Report.am 14-4-2010- Ստալինի դուստրը` Սվետլանա Ալիլուևեան, որը վերջին 20 տարիներին բնակվում է ամերիկյան Վիսկոնսին նահանգի փոքրիկ քաղաքներից մեկում, բացառիկ հարցազրույց է տվել ամերիկյան կինոռեժիսոր Լանա Պարշինային: Այս հարցազրույցի հիման վրա նկարահանվել է «Սվետլանան Սվետլանայի մասին» վավերագրական ֆիլմը: Ֆիլմը կցուցադրվի ապրիլի 18-ին` Մեդիսոն քաղաքի վիսկոնսինյան կինոփառատոնին: Բոլոր այս տարիներին Լանա Պիտերսը (Ալիուևայի ամերիկյան անձնագրում այսպիսի ազգանուն է նշվում/ ծայրահեղ մեկուսացված կյանք է վարել։ Ականատեսների վկայությամբ` նա ապրում է համեստ դրամական նպաստներով և տնից դուրս է գալիս բացառիկ դեպքերում՝ միայն դեղատուն գնալու համար:
Հայտնի է դարձել, որ Պարշինային հարցազրույցը Ալիլուևան տվել է դեռ 2007 թվականի ամռանը: Ինչպես գրում է հոդվածագիրը, հարցազրույցի հիման վրա նկարահանված ֆիլմը խորհրդային բռնակալի դստեր խճճված կենսագրության մասին է: Ֆիլմի ռեժիսորը հայտնել է, որ հարցազրույցից հետո Ստալինի դուստրը փոխել է բնակության վայրն ու հեռախոսի համարը: Սվետլան Ալիլուևան ծնվել է 1926 փետրվարի 28-ին Իոսիֆ Ստալինի և Սվետլան Ալիլուևայի ընտանիքում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը, պաշտպանել գիտական թեզ: Նա բանասիրական գիտությունների թեկնածու է:Thursday, April 15, 2010
Ստալինի դուստրը՝ իր մասին
Report.am 14-4-2010- Ստալինի դուստրը` Սվետլանա Ալիլուևեան, որը վերջին 20 տարիներին բնակվում է ամերիկյան Վիսկոնսին նահանգի փոքրիկ քաղաքներից մեկում, բացառիկ հարցազրույց է տվել ամերիկյան կինոռեժիսոր Լանա Պարշինային: Այս հարցազրույցի հիման վրա նկարահանվել է «Սվետլանան Սվետլանայի մասին» վավերագրական ֆիլմը: Ֆիլմը կցուցադրվի ապրիլի 18-ին` Մեդիսոն քաղաքի վիսկոնսինյան կինոփառատոնին: Բոլոր այս տարիներին Լանա Պիտերսը (Ալիուևայի ամերիկյան անձնագրում այսպիսի ազգանուն է նշվում/ ծայրահեղ մեկուսացված կյանք է վարել։ Ականատեսների վկայությամբ` նա ապրում է համեստ դրամական նպաստներով և տնից դուրս է գալիս բացառիկ դեպքերում՝ միայն դեղատուն գնալու համար:
Հայտնի է դարձել, որ Պարշինային հարցազրույցը Ալիլուևան տվել է դեռ 2007 թվականի ամռանը: Ինչպես գրում է հոդվածագիրը, հարցազրույցի հիման վրա նկարահանված ֆիլմը խորհրդային բռնակալի դստեր խճճված կենսագրության մասին է: Ֆիլմի ռեժիսորը հայտնել է, որ հարցազրույցից հետո Ստալինի դուստրը փոխել է բնակության վայրն ու հեռախոսի համարը: Սվետլան Ալիլուևան ծնվել է 1926 փետրվարի 28-ին Իոսիֆ Ստալինի և Սվետլան Ալիլուևայի ընտանիքում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը, պաշտպանել գիտական թեզ: Նա բանասիրական գիտությունների թեկնածու է:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment